Լուրեր են շրջանառվում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին, սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում, թե Սերժ Սարգսյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո հնարավոր է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տա: Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ի պատասխան Aravot.am-ը ի` Ձեր տեսակետն այս հարցի հետ կապված ինչպիսին է, ասաց. «Իմ կարծիքով սա անձնական խնդիր է, Տարոն Մարգարյանը անձամբ պետք է որոշի: Տեսանելի է, որ օլիգարխիան չունի մեկ այլ թեկնածու այդ պաշտոնում , թեեւ եթե Տարոն Մարգարյանը ընդունի որոշում, որ այսօր իր համար ավելի կարեւոր է լինել հանրության հետ եւ խզի իր կապերը քրեաօլիգարխիկ համակարգի հետ, բնականաբար ձեռք կբերի շատ ավելին, քան եթե շարունակի այս համակարգում դերակատարություն կատարել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ