Այսօր «Էկոլուր» ակումբում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադառնալով Հայաստանի բնական ռեսուրսների շահագործմանը՝ ասաց, որ գնալով համոզվում է, թե մենք փակ տարածքում ենք ապրում ու ըստ նրա` ինչպես հայտնի է, փակ տարածքներում ագրեսիվ բնազդները շատանում են ու սկսում են «իրար ուտել»:
«Մեր երկրում մեր ռեսուրսները կուտակվում է մի խմբի ձեռքում»,- վստահեցրեց տիկին Խառատյանը հավելելով, որ
փակ տարածքը նպաստում է նաեւ ներքին հարաբերությունների վատթարացմանը:
Անդրադառնալով Հայաստանի բնությանը՝ ասաց. «Մենք այսօր անհետացման եզրին գտնվող վայրի կանաչեղեն ունենք, այսինքն` այն, որ մարդը գիտեր իր եւ բնության կապը` այսօր դա չկա, հասարակության ագրեսիան մեծացել է, եւ ագրեսիվ վարքի թելադրանքով մարդը տեսնում է, որ երկրի ընդերքն անխնա է օգտագործվում»:
Կարդացեք նաև
Խառատյանի խոսքով` անտառի նվազեցումը բերում է հողի թուլացման, անապատացման, սակավաջրման… Սա ահազանգ է, որ վերաբերվում է բոլորին:
Խոսելով սննդի թանկացումների մասին, ազգագրագետը նշեց, որ չնչին տոկոսներով աշխատավարձերի բարձրացումը չի մեղմի այդ ամենը եւ ամեն ինչ չպետք է կապել գազի եւ էներգիայի գներ բարձրացման հետ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ