Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն ինչ-որ տեղ սխալվել էր

Հուլիս 26,2013 11:31

Փորձենք հասկանալ, թե ինչու վարկաբեկման այսպիսի մեծ արշավ սկսվեց Տ. Մարգարյանի դեմ, եւ ինչ պատճառով քաղաքապետը զիջեց դիրքերը՝ տեր չկանգնելով իր իսկ որոշմանը։ Բնական է, որ գլխավոր պատճառը եղել է իր աթոռի պահպանումը։

Պարզ է, որ Երեւանի քաղաքապետը փորձել է տրանսպորտի գինը բարձրացնել՝ ընդառաջելով գծատերերի խնդրանքներին ու պահանջներին, բայց չխորանալով հաշվարկների մեջ, որոնք, մեղմ ասած, ուռճացված են։ Բանն այն է, որ նախընտրական շրջանում Տ. Մարգարյանը (նա եւս գծատեր է) հանդիպել է տրանսպորտի ոլորտում հետաքրքրություն ունեցող մի շարք գործարարների եւ խնդրել, որ նրանք նույնիսկ վարկերի գնով ձեռք բերեն ավտոբուսներ, Երեւանում շահագործեն դրանք, եւ երբ ինքը քաղաքապետ ընտրվի, տրանսպորտի ոլորտն այնպես կկարգավորի, որ ոչ մի գծատեր նեղացած չի մնա, իսկ մարդիկ էլ գոհ ու երջանիկ կլինեն։ Բայց չստացվեց։ Ավելին, շատ գծատերեր կշարունակեն մնալ վարկերի տակ։

Իհարկե, նաեւ իշխանական պատվերով սկիզբ առած հասարակական դժգոհության ալիքը մտահոգության առիթ դարձավ նաեւ Տ. Մարգարյանի համար, որը, հասկանալով որ այս անգամ էլ Տ. Սարգսյանն է ցանկանում իր հաշվին դիվիդենւոներ ձեռք բերել ու կրկնել «Տարոն, սիրուն չի-2» սցենարը, Սերժ Սարգսյանի հետ ունեցած բավական լուրջ զրույցից հետո խնդիրը կարգավորելու մասին անձամբ հայտարարեց։

Բայց, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վարչապետի շրջապատն արդեն երկու օր է, ինչ Երեւանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրել Երեւանի ապագա քաղաքապետի անունը՝ կարծելով, թե Սերժ Սարգսյանը խիստ է բարկացել Տարոնի վրա։ Ըստ այդ լուրերի՝ Երեւանի ապագա քաղաքապետը լինելու է Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը։ Եվ որպեսզի Տ. Սարգարյանը պահպանի իր աթոռը, զիջման գնաց։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031