Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Մկո. «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ նախկինում չենք մասնակցել, բայց հիմա մասնակցել ենք»

Հուլիս 26,2013 11:19

Հատված դերասան Մկրտիչ Արզումանյանի (Կարգին Մկո) հարցազրույցից:

– Պարոն Արզումանյան, մինչ այդ Հայաստանում առաջացած որեւէ սոցիալական խնդրի երբեւիցե դերասանները նման ակտիվությամբ չէին «խառնվել»։ Մինչդեռ այս անգամ բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում եւ Դուք, համախմբված ու հետեւողական կերպով պայքարեցիք։ Ո՞րն էր պատճառը։

– Նախ նշեմ, որ նախաձեռնողը Հայկ Մարությանն էր, որոշեցինք այս անգամ մասնակցել ու, այսպես ասեմ, կողքով չանցնել։ Ես ողջունեցի այդ ակցիան ու որոշեցի մասնակցել։ Ու շատ երջանիկ եմ, որ ստացվեց այդ ամենը։ Գործընկերներս այս ուղղությամբ ավելի շատ են աշխատել, ես քաղաքում չլինելու պատճառով ավելի ուշ միացա նրանց։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ նախկինում չենք մասնակցել, բայց հիմա մասնակցել ենք։ Հիմա մասնակցել ենք ու արդյունքի ենք հասել։

– Պարզապես Հայաստանում սոցիալական, բնապահպանական եւ այլ բնույթի խնդիրները շատ են, որոնց դեմ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ պայքարել են, սակայն դուք երբեւէ չեք միացել

– Այո՛, ճիշտ եք ասում։ Ես էլ արդեն նշել եմ, որ լավ կլինի՝ հետեւողականություն ցուցաբերենք նաեւ մյուս հարցերի շուրջ, որովհետեւ Հայաստանում շատ ավելի լուրջ եւ շատ ավելի ցավոտ խնդիրներ կան լուծելու։ Շատ լավ կլինի, որ մենք նույն այս ձեւով համախմբվենք։ Իսկ մասնակցելու հետ կապված նշեմ, որ ես չեմ կարծում, թե մենք չենք մասնակցել։ Ո՛չ, մենք էլ մասնակցել ենք մեր ձեւով, անընդհատ մեր հաղորդումներում անդրադարձել ենք ցանկացած սոցիալական պրոբլեմի։ Մենք ունեցել ենք «No comment» շոու ծրագիր, որտեղ շատ ավելի կոպիտ անդրադարձել ենք նույն այդ պրոբլեմներին։ Այնպես որ, եթե ցանկանում եք այդ պրիզմայից նայել, խնդրե՛մ, նայե՛ք, դա Ձեր իրավունքն է։ Բայց ես գիտեմ, որ մենք անընդհատ անդրադառնում ենք այդ պրոբլեմներին եթերից ու բազմիցս ստանում ենք ժողովրդի կողմից նման խոսակցություն, թե արդյոք ձեզ բան չեն ասում դրա համար։

-Այնուամենայնիվ, հանրության մի հատվածի մոտ կարծիք է ձեւավորվել, որ այս օրերին տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիաները կազմակերպված են իշխանության կամ Էլ կոնկրետ մեկերկու պաշտոնյաների կողմից։ Եվ դա է պատճառը, որ այդքան թվով հայտնի մարդիկ ներգրավվեցին այդ պայքարում։ Իրականում նման բան կա՞։

– Որեւէ ուղղորդում չի եղել, չգիտեմ, թե դա ում տարբերակն է, երեւի ինչ-որ մտավոր թերի մարդկանց մտածելակերպն է, համենայնդեպս, այս ամենը ես արել եմ ի սրտե։ Ու հիմա ես շատ երջանիկ եմ, որ ստացվել է, եթե ինչ-որ մի բան լիներ տակը, ես ինձ երջանիկ չէի զգա։ Իսկապես ուրախ եմ, որ իմ գործընկերների նախաձեռնությամբ, բոլորի օգնությամբ նման արդյունք գրանցվեց։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031