Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը երկու ամիսների ընթացքում ընդառաջ չգնաց ազատամարտիկներին, սակայն գծատերերի պահանջը երկու օրում կատարեց

Հուլիս 26,2013 11:14

Շուրջ 10 օր Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներից միայն Խաչիկ Ավետիսյանն է այժմ մնացել, ով պատրաստվում է իր պայքարը մինչեւ վերջ հասցնել։ Նրա խոսքերով, եթե մյուս ազատամարտիկները նստացույցի ժամանակ առաջ էին քաշել հիմնականում ազատամարտիկների խնդիրները, ապա ինքն ավելի լայն պահանջներ է դրել. «Ես համաձայն եմ նրանց պահանջներին, բայց դա հարցի լուծում չէ, ես չեմ պատերազմել նրա համար, որ այսօր գամ արտոնություն խնդրեմ կամ թոշակ, չեմ ուզում ոչ արտոնություն, ոչ էլ թոշակ, ուզում եմ, որ իմ երկիրը նորմալ վիճակում ապրի, ես ցանկանում եմ ժողովրդի ձայնը բարձրացնել եւ ոչ միայն ազատամարտիկների։ Ես ու իմ նման շատերը չենք գնացել պատերազմել մեր դարավոր թշնամու դեմ, որպեսզի այսօր գանք արտոնություն եւ թոշակ խնդրենք»։

Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ այս 11 օրվա ընթացքում չինովնիկներից ոչ ոք չի եկել Ազատության հրապարակ, բայց քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակ մարդիկ շատ են եկել։ «Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, ով ուզում է, թող գա՝ նախագահից մինչեւ շարքային քաղաքացի, եթե երկրի նախագահը չի ցանկանում գալ, թող ներկայացուցիչ ուղարկի, ով կասի, որ նախագահը ձեզ հետ է, ժողովուրդ։ Երեկ իմ մարտական ընկերները եկել էին մի բնակավայրից, որը մեզ համար շատ թանկ է, եւ արցունքներն աչքերին ասում էին՝ մեզ մոտ նույն վիճակն է, ոնց որ պատերազմի ժամանակ, մարդիկ եղած-չեղածը հավաքում՝ դուրս են գնում երկրից»,- ասում է Խաչիկ Ավետիսյանը եւ մատնացույց անում կառավարությանը, որն այս երկու ամիսների ընթացքում ընդառաջ չգնաց ազատամարտիկների խնդրանքներին, սակայն գծատերերի պահանջը երկու օրում կատարեց. «Սրանից հետո էլ ի՞նչ կառավարություն, դուք ի՞նչ հայ եք, պարոնայք կառավարության անդամներ։ Ես խղճում եմ նաեւ հեռուստատեսության այն աշխատակցին, որը, վախենալով իր վերադասից, չի ուզում մեկնաբանել, իրականությունը ցույց տալ, բայց եթե այդպես շարունակվի, մենք երկիր չենք դառնա»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031