Հուլիսի 24-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Չեխովի փողոցի 15 շենքի նկուղից, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1984 թ. ծնված Արշակ Գ.-ին, որը հայտնել է, որ հրապարակի մետրոյի մոտ իրեն ծեծի են ենթարկել և դանակահարել:
Մեկնած օպերատիվ խմբին Արշակ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ, անհայտ անձը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով հարվածել է և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը Լեոյի փողոցի թիվ 16 շենքի մոտ կատարել է 1978 թ. ծնված Պատվական Հ.-ն, որը նույն օրը, ժամը 21.45-ին, Աբովյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Պատվական Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն