ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը վերաբերող լրագրողների բազմաթիվ հարցերին, այդ թվում նաև Mediamax-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք «անօրինական են մեր քաղաքացիների գործողությունները, որ վճարում են 100 դրամ հասարակական տրանսպորտի համար՝ հաշվի առնելով , որ քաղաքապետի որոշումը 5 օր ուշացմամբ է հրապարակվել»: Որոշ լրատվամիջոցներ ճիշտ չեն ընկալել նախարարի պատասխանը: Նախարար Հրայր Թովմասյանը լրագրողի հարցին պատասխանելով՝ «ոչ անօրինական չէ» նկատի է ունեցել քաղաքապետի որոշման հրապարակումը, ինչը հաստատվում է նաև հարցի պատասխանից անմիջապես հետո հնչած նախարարի պարզաբանմամբ:
Իսկ ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանել է, որ քաղաքապետի որոշումը անհատական ակտ է, ինչն անհրաժեշտ չէ հրապարակել՝ ըստ իրավական ակտերի մասին օրենքի: Անհատական ակտը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
ՀՀ արդարադատության նախարարություն