Լրահոս
Օրվա լրահոսը

«50 դրամանոց» հաղթանակ

Հուլիս 26,2013 10:34

«50 դրամանոց» հաղթանակը, որ Մաշտոցի պուրակից հետո քաղաքացիական հասարակության երկրորդ հաղթանակն էր, նոր հորիզոններ է բացում մեր երկրում։ Այն վկայում է նոր, երիտասարդ, պայքարի ընդունակ սերնդի գոյության մասին։ Սերունդ, որն ի վիճակի է համախմբվել, դուրս գալ փողոց, պայքարել իր եւ այլոց իրավունքների համար։ Սերունդ, որը վախի, զգուշության, ստրկամտության որակներից զուրկ է, ստեղծագործող միտք ունի եւ մարդկային դեմք։

Այս հաղթանակը նաեւ խոսում է այն մասին, որ մեր հասարակության շարժիչ ուժը սկսում է դառնալ հասարակության ապաքաղաքական հատվածը, կուսակցությունները մղվում են ետին պլան՝ զիջելով չվարկաբեկված, իշխանության չձգտող, պղտոր նպատակներ ու նեղ շահեր չունեցող մարդկանց։

Այս հաղթանակը նաեւ վկայում է այն մասին, որ իշխանության՝ անառիկ թվացող «ամրոցն» իրականում այնքան էլ անհաղթահարելի չէ՝ մի քիչ համախմբում, մի քիչ ֆանտազիա, մի քիչ համարձակություն, մի քիչ համառություն, եւ այդ «ամրոցը» տեղի կտա։

Մի բան պարզ է, որ մեզանում կուտակված հարցերը 50 դրամով չեն սահմանափակվում, եւ քաղաքացիական հասարակությունը պարտավոր է ձեռնամուխ լինել դրանց լուծմանը նույնպես։ Ասել կուզի՝ երիտասարդները մեր երկրում դեռ շատ անելիքներ ունեն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031