Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի չեմպիոնուհի, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանն առաջին հաղթանակը տարավ:
Երրորդ տուրում նա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ սերբուհի Բարբարա Դիզդարեւիչի նկատմամբ եւ 1,5 միավորով բարձրացավ 97-րդ հորիզոնական: Իր անվան դիմաց մեկ միավոր գրանցեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը: Նա պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Մերի Արաբիձեին: Մարիա Կուրսովա-Իրինա Բուլմագա (Ռումինիա), Լիլիթ Գալոյան-Լելա Ջավախիշվիլի (Վրաստան) պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Չորրորդ տուրից առաջ, որը կայանալու է այսօր, մեր աղջիկները մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
22. Լիլիթ Մկրտչյան՝ 2,5 միավոր
29. Մարիա Կուրսովա՝ 2,5
33. Լիլիթ Գալոյան՝ 2,0
97. Աննա Հայրապետյան՝ 1,5
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ