Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի թրանսֆերի պատմությունը կրկնվում է Արաս Օզբիլիսի հետ

Հուլիս 26,2013 10:11

Որքա՞ն խճճված էր Հենրիխ Մխիթարյանի՝ «Շախտյորից» եվրոպական մեկ այլ ակումբ տեղափոխվելու պատմությունը, որը հստակություն ստացավ միայն վերջին պահին:

Հիմա նույնը կրկնվում է Կրասնոդարի «Կուբանի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը», ֆրանսիական «Մոնակոն»: Դա ոչ ոք չի հերքում: Ռուսական լրատվամիջոցները վերջին օրերին համառորեն պնդում են, որ ֆուտբոլիստը ամենամոտ ժամանակներս կտեղափոխվի «Սպարտակ», որ մոսկովյան ակումբը բանակցում է «Կուբանի» ղեկավարության հետ, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է թրանսֆերի մանրամասները եւ պայմանագիրը ստորագրել: Սակայն «Կուբանի» ղեկավարությունը համառորեն հերքում է այդ բոլոր լուրերը: Մասնվավորապես, տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանն օրերս հայտարարել էր, թե Օզբիլիսի տեղափոխման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Եվ ահա «գործին» խառնվել է նաեւ Կրասնոդարի երկրամասին փոխնահանգապետ Իվան Պերոնկոն: Р-Спорт-ի հետ զրույցում պաշտոնյան ասել է. «Այդ լուրերը չեն հաստատում ոչ ակումբի ղեկավարությունը, ոչ ներդրողները՝ ոչ ոք: «Կուբանն» առայժմ Օզբիլիսի տեղափոխման մասին պաշտոնական ոչ մի առաջարկ չի ստացել: Ակումբի ղեկավարությունը հիմա տեղում չէ. նախագահը մեկնել է գործուղման, տնօրենների խորհրդի նախագահը դրսում է, դրա համար էլ ոչ ոք բանակցություն չի վարում: Դրանք սոսկ ենթադրություններ են կամ ինչ-որ մեկի ցանկությունը, այլ ոչ թե իրականություն», – հայտարարել է փոխնահանգապետը:
Իվան Պերոնկոն նաեւ հերքել է այն լուրը, ըստ որի Արաս Օզբիլիսն իբրեւ գնացել է թիմից եւ չի մասնակցի Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի՝ «Զենիթի» հետ հանդիպմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031