Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ժամանակը չէ՞ Քոչարյանին բերենք հրապարակ, ասենք՝ էս ի՞նչ ես արել»․ Հրանտ Բագրատյան

Հուլիս 26,2013 00:38

galatv.am․  ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագիտության դոկտոր, նախկին վարչապետ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

 

-Պարոն Բագրատյան, Ձեր կարծիքով ինչու՞ էլեկտրաէներգիան 27%-ով թանկացավ:

-Սա նշանակում է, որ, փաստորեն, գազը 18%-ով չի թանկացել, երկուսն իրար հետ միջին հաշվով 23% են թանկացել. էներգետիկ քաղաքականությունն ընդհանրապես ինձ զարմացնում է, լավ, ես հասկանում եմ, որ գազի հիման վրա ՋԷԿ-ը տվել են ռուսներին, բայց ես չեմ կարող հասկանալ, թե մոտավորապես 1000-1100 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի մեծ մասն ինչու՞ ենք տվել։ Ես հակառուսական մարդ չեմ, գտնում եմ, որ ստրատեգիական հարաբերությունները պիտի պահպանվեն, բայց նախևառաջ Հայաստանի կողմնակիցն եմ. չի կարելի ավելորդ տեղը գնալ փաթաթվել, եթե մեկի հետ լավ ընկերներ եք, Ձեզ չպիտի թույլ տաք ասեք՝ վայ, ձեր ընտանեկան ալբոմն ինչ լավն է, տանենք, թող մեր տունը մնա: Այսօր ՀԷԿ-երում կիրառվում են լավ, էժան տեխնոլոգիաներ։ Այսօր առաջին անգամ Չինաստանը սկսեց արտադրել հողմահարներ ու արևային էներգիայի մարտկոցներ, որոնք ավելի էժան են, քան թե ՋԷԿ-ն ու ատոմակայանները. էլ ի՞նչ գործ ունենք ռուսական գազի հետ։

Ի վերջո, պատերազմում հաղթողը իմ կառավարությունն է եղել, և առաջին հարցը, որ լուծել եմ, էլեկտրաէներգիայի խնդիրն է եղել բանակի համար։ Անշուշտ, մենք Աստծու տեղ ենք դնում կռված զինվորներին, զոհված տղաների հիշատակի առջև խոնարհվում ենք։ Բայց կա մի ուրիշ բան, որ ՀՀ կառավարությունը իմ՝ վարչապետության ստանձնելուց հետո երկու ամսում լուծել է. հակաօդային պաշտպանության համակարգերը։ Դրա համար առաջինը գործարկել ենք Սարսանգի հիդրոկայանը, որից հետո սկսեցինք օդում խփել հակառակորդի ռմբակոծիչները։ Մինչև հակառակորդի օդուժը չխփեցինք, ցամաքում զինվորը չէր կարող կռվել, որովհետև ռմբակոծվում էր, սա է մեր հաղթանակի բանալին:

Հիմա հարց եմ տալիս, որ եթե նոր պատերազմ լինի, Ադրբեջանն ուղարկելու է հազարավոր իսրայելական անօդաչու սարքեր, մենք կարողանալու՞ ենք խփել, ինչ-որ մեկը չի՞ անջատելու մեր հոսանքը, ու հիմա ժամանակը չէ՞ Քոչարյանին բերենք հրապարակ, ասենք՝ էս ի՞նչ ես արել։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ նրա նմանները չպիտի գան իշխանության, և հիմա, եթե պատերազմական գործողություն լինի, ստիպված ենք ռուսներին խնդրել, որ մեր փոխարեն կռվե՞ն։

Հեշտ չէ բերել զինվորի, ու նա զոհվի, իսկ մենք չենք կարող այնպես կռվել, ինչպես 1993-ին։ 1993-ին ավելի շատ ազատություն ու լծակ ունեինք կռվելու, քան թե հիմա:

Հակաօդային պաշտպանությունը ստեղծեցին Աշոտ Սաֆարյանը, Թելման Տեր-Պետրոսյանը, Արտավազդ Զաքարյանը։ Հիմա նրանց ո՞վ է հիշում։

-Կիպրոսի օֆշորային գործում նոր զարգացումներ կան, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների` առանց վարչապետի ստորագրության հնարավոր չէր նման գործարք անել, տեղյա՞կ եք Կիպրոսի օֆշորից, կա՞ նման բան իրենց պրակտիկայում, որ առանց ստորագրության հնարավոր լինի ուրիշին լիազորել:

-Միանշանակ: Ես այդ հարցում չեմ խորանում, բայց վերջին հաշվով թույլ տամ ինձ մի քանի բան ասել, առաջինը արդեն այն, որ ՀՀ վարչապետը շփվում է մարդկանց հետ, որոնք հին հանցագործներ են, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականն է շփվում, սա աշխատանքից հեռացման անհրաժեշտ ու բավարար պայման է:

Կիպրոսում օֆշոր գրանցելու համար օրենսդրությունն այսպիսին է. անպայման բաց բաժնետիրական ընկերություն, նվազագույն կապիտալը հազար եվրո, անպայման կիպրացի տնօրեն, կիպրացի քարտուղար, սրանց նշանակումը նույնպես ստորագրվում է բաժնետերերի կողմից, փոխանցումը նույնպես և տարեկան մեկ ժողովը Կիպրոսում պարտադիր է։

-Այսինքն, ստացվում է, որ խոսքը մի քանի ստորագրության կամ դեպի Կիպրոս մի քանի ճամփորդության մասի՞ն է։

-Սկզբունքորեն այո։ Հիմա կարող են թուղթ բերել, ասել՝ վարչապետի ստորագրությունը չկա։ Բայց այդ երկրի օրենսդրությամբ խոսքը ոչ թե մեկ ստորագրություն կեղծելու մասին է, այլ շուրջ 10-12 անգամ։ Ես վարչապետի դատավորը չեմ, ուղղակի տրամաբանական քայլերն եմ ասում:

Նույնիսկ եթե ինքն իսկապես տեղյակ չի եղել, պետք է հրաժարական տա, որովհետև նման մարդու հետ էր շփվում։ Բացի այդ, մեկն էլ Կիպրոսում պետք է կեղծիքներ աներ։ Ուրեմն սրա անունն էլ պիտի իմանանք, սա էլ պետք է նստի։

-Եվրասիական Միությո՞ւն, թե՞ Եվրոպական Միություն:

-Երկուսն էլ չկա: Վիլնյուսում ընդամենը նախաստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո մեզ հրավիրելու են Եվրոպական Միություն, մենք Եվրամիության հետ բանակցության չենք կարող գնալ թեկուզ նրա համար, որ մեր տարածքում ռուսական զենք կա:

Նույնությամբ չկա նաև Եվրասիական Միությունը, կա Մաքսային Միություն, և ես կարծում եմ, որ Մաքսային Միությանը կհաջորդի ռուբլու միասնական գոտին: Այս փուլում դառնալով Ասոցացման համաձայնագրի անդամ՝ Հայաստանը չի խախտում որևէ բան Ռուսաստանի հետ, եթե խախտեր, Եվրոպան չէր ստորագրի: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ես քարոզում էի չեզոք քաղաքականություն, եթե այսօր Եվրասիական Միություն լիներ, մենք չէինք կարող մտնել մի քանի պատճառով, թեկուզ նաև նրա համար, որ շատ կարևոր զենք է ազգային արժույթը։ Նմանապես ես չեմ տեսնում Եվրամիության հեռանկար, որովհետև եվրոն հնարավոր չէ շարունակել, հնարավոր չէ մի տարածքում ունենալ արժույթ, որտեղ երկրների մի մասը արտահանող է, մյուս մասը ներմուծող:

Այն երկրները, որոնք Եվրամիությունում են և ազգային արժույթից չեն հրաժարվել, ծաղկում են Եվրամիության հաշվին:

Աշխարհը փոխվել է, և ավանդական մակրոտնտեսական գոտիները ոչինչ չեն անում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ՝  ԳԱԼԱ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ֆոտոնկարին,՝ сделал дело, гуляй смело.

  2. Արմեն says:

    Բագրատյան գործ արա, վարչապետի հետ գործ չունես, դու դեռ պիտի աճես եթե կլինի ցանկություն

  3. Arthur says:

    Այ Քոչարյան ինքնագոհ ժպտալու փոխարեն թալանածիդ գոնե 1/10-ը նվիրիր մեր բանակին:

  4. ԿՈՊ says:

    Հրանտ Բագրատյանին Աշոտ Սաֆարյան – տնտեսագետ, Արտավազդ Զաքարյանը –օպտիկական սարքերի մասնագետ, Թելման Տեր-Պետրոսյան – մեխանիկ/գործիքագործ…
    ՀՀ Հակաօդային պաշտպանության Առաջնահերթ հարցը Հայաստանին փոխանցված ռադիոլոկացիոն կայանների գործարկումն ու վերանորոգումն էր, որ ղեկավարել է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ , օժանդակել են հակաօդային պաշտպանության վարչության պետ գնդապետ Սարգսյանը, գնդապետ Տոնոյանցը…Ի գիտություն՝ ռադիոլոկացիոն կայանների միջոցով են հայտնաբերվում թռչող օբյեկտները (самолеты, вертолеты, крылатые ракеты и т.п.), եվ դրանց սնուցումը կատարվում է դիզելային կայաների միջոցով (радара П-18: от ПС-1, ПС-2):
    Ես՝ Հակոբ Սուրենի Հարությունյանս {1983թվ. տեխնիկական գիտությունների թեկնածու ռադիոլոկացիայի գծով} 1992-ին «Հրազդանմաշ» Արտադրական Միավորման Գլխավոր ինժեներն եմ եղել: ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ առաջարկով, իմ դիմումի համաձայն, զինվորական ծառայության եմ անցել ՀՀ Բանակ:
    1992 ÷ 1993-ին գլխավորել եմ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հակաօդային պաշտպանության վարչության (начальник отдела эксплуатации РТВ ռադիոտեխնիկական սպառազինյությունների շահագործման բաժնի պետ) ներքո գտնող ռադիոլոկացիոն կայանների վերանորոգման աշխատանքները «Հրազդանմաշ» ԱՄ-ում (գլխավոր տնօրեն՝ Թելման Տեր-Պետրոսյան – մասնգիտությամբ մեխանիկ) եվ դրանց գործարկումը ՀՀ-ում ու Արցախում (Խորհրդային միության ժամանակ «Հրազդանմաշ» ԱՄ-ում սերիական արտադրվում էին П-18 ռադիոլոկացիոն ռադարի 4 կաբինաներից 2-ը, 1Լ22 տիպի հարցարար ռադիոլոկացիոն կայանը եվ այլն… ու «Հրազդանմաշ ԱՄ-ի ռադիլոկացիոն ուղղության գլխավոր կոնստրուկտորը, КТО-1-ի վարիչը եղել եմ ես 1982 ÷ մինչեվ ԽՍՀՄ-ի փլուզումը)…
    Հետագայում՝ ՀՀ ՌԱՀ-ի գ/հրամանով նշանակվել եմ ՀՀ ՀՕՊ-ի արդիականացման գլխավոր կոնստրուկտոր, իմ կողմից է մշակվել եվ ՌԱՀ-ի կողմից հաստատվել ԾՐԱԳԻՐԸ… , որի միայն կետերից մեկի կատարման շնորհիվ հնարավոր դարձավ ռուսական ինքնաթիռների առաջին էսկադրիլիայի ընդունումը «Էրեբունի» օդանավակայնում… (19Ж6 ռադարի կաբինաներից 1-ի ձեռք բերումը, սնուցման ու հաճախականային ձեվափոխիչ կայանների պատրաստելը «Հրազդանմաշ ԱՄ-ում, տեղադրումը ու գործարկելը)…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031