Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիում բացվել է սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ընդունարան

Հուլիս 25,2013 23:18

Այսօր Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ընդունարանի բացման արարողությունը:

Ծրագրի ղեկավար Աննի Հայրապետյանի խոսքով՝ նորաբաց ընդունարանը Մեղրու տարածաշրջանի համայնքներին եւ բնակիչներին կտրամադրի մասնագիտացված, սոցիալ-տնտեսական իրավունքներին վերաբերվող հատուկ փորձագիտական աջակցություն: Մեղրու փոխքաղաքապետ Վանիկ Սարգսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ընդունարանը գործելու է Հայաստանի հեռավոր հարավային տարածաշրջանում, առավելեւս, երբ տարածաշրջանում մինչ այժմ նման գործառույթներ իրականացնող կառույց չի գործել Մեղրիում:

«Մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, առավել կարևորում ենք բնակչության իրավունքների պաշտպանությունը և նման ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչի շնորհիվ մեր հասարակությունը և համայնքները իրենց կզգան ավելի պաշտպանված», – նշեց փոխքաղաքապետը :

Ընդունարանի բացման արարողությանը ներկա էր նաև Մեղրու տարածաշրջանի Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ով խոստացավ արդյունավետ համագործակցել և աջակցել բնակչության սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության հարցերում:

Բացման արարողությանը ներկա էին նաեւ տեղական պետական եւ հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Ընդունարանը գործելու է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իմացիր քո իրավունքները» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքներն իրականացվել են «Սյունիքի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031