Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքիայի խորհրդարանից հարցում նախարարին՝ հայկական պատմական շենքի համար

Հուլիս 25,2013 19:50

Ստամբուլում հայկական պատմական շենքի հետ կապված Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հարցապնդում է ուղարկել մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքին: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը «Սանասարյան Հան» շենքը հուլիսի 18-ին մրցույթով վարձակալության է հանձնել, մինչդեռ շարունակվում է շենքի սեփականության համար դատական գործընթացը, որը սկսել է Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ պնդելով, որ շենքն իրենց է պատկանում:

Հարցման մեջ ասվում է, թե ինչ կարծիք ունի Չելիքը շենքի համար մրցույթ հայտարարելու կապակցությամբ և արդյոք նա շենքի վերաբերյալ որևէ ցուցումներ տվել է:

Թանրըքուլուն նաև հարցրել է նախարարին՝ արդյո՞ք նա պատրաստվում է Հայոց պատրիարքարանին շենքը վերադարձնելու քայլեր ձեռնարկել և արդյոք մրցույթի հայտարարման ամսաթիվը հատուկ ընտրվել է «1915թ. դեպքերի հարյուր տարին լրանալուց առաջ»:

«Սանասարյան Հան» շենքը 1881թ. Պոլսո Հայոց պատրիարքարանին է նվիրաբերել ռուսահայ Մկրտիչ Սանասարյանը, սակայն 1935թ. Թուրքիայի իշխանություններն առգրավել են այն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031