Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեհատի բնակիչները` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի մասին

Հուլիս 25,2013 19:32

Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Արարատ» հոգեւոր միության եւ նրա հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանայի մասին արծարծվող բուռն քննարկումները ստիպեցին հետաքննել հարցը մինչեւ վերջ։ Հիշեցնենք, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը Տեր Հակոբին ազատել է սուրբ Սարգիս եկեղեցում աշխատանքից եւ տեղափոխել սուրբ Երրորդություն եկեղեցում ծառայելու։

Նրա հեռացմամբ «Արարատ» միությունում կատարված արդյունավետ աշխատանքը կիսատ մնաց, եւ ստեղծված իրավիճակը շտկելու համար միության անդամները խնդրանքով դիմեցին Նավասարդ Կճոյանին՝ Տեր Հակոբին իր նախկին գործին վերականգնելու համար։ Նրանց խնդրանքը, սակայն, մի քանի անգամ մերժվեց, որից հետո  «Վերադարձրեք մեզ մեր քահանային» կոչով բողոքի ակցիան առիթ հանդիսացավ ոմանց կողմից, անպարկեշտ արտահայտությունների ու չհիմնավորված մեղադրանքների։

Տեր Հակոբը որակվեց որպես միայն պաշտոնյաների հետ շփվող. մեծահարուստ հոգեւորական։ Բացահայտելու համար. թե ում հետ է հիմնականում շփվում եւ ինչպիսի պայմաններում է ապրում Տեր Հակոբը. այցելեցինք նրա տուն. որը գտնվում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Առաջինը. որ անմիջապես նկատեցինք ոսկեհատցիների մեջ. Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի եւ իր ընտանիքի հանդեպ խորին հարգանքն էր. բոլորը ցանկանում էին իրենց ակնածանքը հայտնել. թվարկելով բազմաթիվ դեպքեր. երբ Տեր Հակոբն օգնության է հասել։

Ոսկեհատում 80-ամյա Ազգուշ տատը, օրինակ, պատմեց, որ Տեր Հակոբի շնորհիվ է կառուցել տան տանիքը: «Գյուղի համար շատ բաներ է արել, այս փողոցն էլ իր միջամտությամբ են ասֆալտապատել»,- ասաց նա:

«Արտակարգ քահանա է, յուրաքանչյուրիս հոգսով ապրում է։ Տեր Հակոբին դիմելիս երբեք անպատասխան չենք մնում։ Միջին կենսակերպով` մեր պես ապրող ընտանիք»,- ասաց հարեւաններից Սոնա Գյոզալյանը:

Գյուղացիներին շատ է վրդովեցրել Տեր Հակոբին սուրբ Սարգիս եկեղեցուց ու «Արարատ» միությունից հեռացնելու փաստը։

«Տեր Հակոբը շատ լավ է աշխատում, հարազատ մարդ է, իսկական քահանա, երիտասարդներին կապել է մեր հայ եկեղեցու հետ ինչի՞ չեն թողնում»,- բարկացած ասաց մեկ այլ համագյուղացի:

«Մայրս ծանր հիվանդ էր, Տեր Հակոբին կանչեցինք, եկավ օրհնեց, մեռոնաջուր տվեց, իր ծնողի պես վերաբերվեց. ու մայրս ապաքինվեց »,- պատմեց ոսկեհատցի Մհեր պապը:

Մեր հարցին, թե Տեր Հակոբն ինչ կարողություններ ունի, Մհեր պապն ասաց. «Մեր նման աշխատող, հալալ քրտինքով ապրող մարդիկ են»: Մեզ շատերը Ոսկեհատում շտապեցին տեղեկացնել, որ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը բազմիցս աջակցել է, որ առողջական խնդիրներ ունեցողները անվճար հետազոտվեն ու բուժվեն Երեւանի «Դիալաբ» կլինիկական ախտորոշիչ կենտրոնում։

Այդ փաստը մեզ հետաքրքրեց եւ հանդիպեցինք կենտրոնի տնօրեն Հմայակ Խոսրոեւիչի հետ: Նա պատմեց, որ մարդկանց հանդեպ Տեր Հակոբի սրտացավ ու անշահախնդիր վերաբերմունքը տեսնելով, պարզապես չի կարող չընդառաջել նրան։

Իսկ «Արարատ» Միության անդամները միշտ իրենց սիրելի քահանայի կողքին են: Միության ներկայացուցիչներից տիկին Լաուրան, վստահեցրեց, որ իրենք միշտ էլ կլինեն Տեր Հակոբի հետ կլինեն եւ այժմ էլ կայցելեն Ս. Երրորդություն եկեղեցի: «Ամուսինս սկզբում դժգոհում էր, որ հաճախ էի գալիս եկեղեցի, բայց երբ ծանոթացավ Տեր Հակոբի հետ. ինքն էլ սկսեց մասնակցել մեր խոկումներին ու միջոցառումներին. ավելին. այնքան շատ սկսեց հարգել նրան. որ իր կամքով գնաց Տեր Հոր մոտ եւ կնքվեց վաթսուն տարեկանում»,- պատմեց Լաուրան:

Այսպիսով` մեր հետաքննությունը պարզեց, որ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ապրում է քրիստոնյային վայել կյանքով, արժանապատիվ հոգեւորական է, հայրենասեր մարդ եւ իր ընտանիքի հետ միասին վայելում է համագյուղացիների ու մյուս հավատացյալների անսահման սերն ու հարգանքը։

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031