«Աստված զզվում է ջազից», «Մինչ ամուսնական սեռական հարաբերությունները մեղք է» այսպիսի կարգախոսներով ցույցի նկարներ է տեսել «Օտտավա սիթիզեն» թերթի լրագրողը Ֆեյսբուքում:
Բանից պարզվել է, որ բոլոր այդ մարդիկ Բոստոնում մասնակցում էին ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակի նկարահանմանը:
Տեսահոլովակը նկարահանվում է «Jazz-iz Christ» (Ջազը Քրիստոս է) Թանկյանի նոր ալբոմի համար, որի ձայնագրմանը մասնակցել է նաև դաշնակահար Տիգրան Համասյանը:
Համասյանի մասնակցության կապակցությամբ թերթը գրում է. «Եթե ծննդով հայ Համասյանի պես հանճարեղ երաժիշտը, որը 2006թ. հաղթել է Թելանիուս Մոնքի միջազգային ջազային մրցույթում, մասնակցել է ալբոմի ձայնագրմանը, ապա ես ուղղակի կտարվեմ «Jazz-iz Christ »-ով, նույնիսկ եթե Ֆրեդ Ֆելփսը (ամերիկացի հոգևորական) և Ուեսթբորո Բապտիստական եկեղեցու նրա եղբայրներին դա դուր չգա»:
Կարդացեք նաև
Տիգրան Համասյանը և Սերժ Թանկյանը ալբոմի համար միասին ձայնագրել են նաև Կոմիտասի «Գարուն ա» երգը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ