Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին
Սիրելի՛ երեւանցիներ,
Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:
Կարդացեք նաև
Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:
Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով եւ այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:
Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էր:
Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու եւ իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից` երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու կարեւորությունը: Երկուսն էլ խիստ կարեւոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:
Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:
Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:
Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթեւեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:
Ու լուծելու՜ ենք:
150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:
Սիրելի՛ երեւանցիներ,
Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաեւ այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտեւի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն:
Մալադեց մեր քաղաքապետը, ուղերձը գրագետ է կազմված:Սակայն այն ավելի համոզիչ կդառնա, եթե մեր հարգելի քաղաքապետը ելույթ ունենա հեռուստատեսությամբ և այդքանը,կամ գոնե այդ տեքստի կեսը, ասի բանավոր,հեռուստադիտողների աչքերին նայելով:
Թաղի խուժանի աջակցությամբ,՝ 5-10 հազար դրամով գնված երևանցինրի ձայները, և հետագա նրանց իրավունքները ձեռք բերող քաղաքապետը, երբեք չի կարող ազատ և ազնիվ գործել, նույնիսկ եթե նրան բավարարի խելքն ու կրթությունը:
Տրանսպորտի գների թանկացման պրոցեսը կանգնեցրեց ոչ թե գործող քաղաքապետը, կամ որևէ կուսակցություն, այլ Երևանի երիտասարդությունը, որոնց միացել էր նաև ոչ մեծ քանակով՝ Գյումրեցիներ, և Վանաձորցիներ, ,,մյուսներին եթե չեմ նկատել, թող ներող լինեն,,:
Թանկացնան պրոցեսը կանգնեցրին այն դպրոցականները, ովքեր 5 օր շարունակ կանգառներում
անձնուրաց բղավում էին 100 դրամ և ոչ մի կոպեկ ավել: Նաև այն պատանին, ով այսօր Արաբկիրի
շուկայի դիմաց, կարմիր կարճ թև վերնաշապիկով, ավելի քան անձնուրաց պայքարում էր, որ որևէ
մեկը 100 դրամից ավել չվճարի, դիմանալով ցանկացած ոչ պարկեշտ ռեպլիկներին, ապշեցնում էր ականատեսներին իր համառությամբ, և հենց նրանք ազդեցին մեծերի գիտակցուրթյան վրա:
Ես խոնարհվում եմ, նրանց բոլորի առջև: Մեծահասակներին նույնպես խորին երախտագիտության
խոսքեր, որոնք նույնպես այս օրերին ջանք ու եռանդ չխնայեցին: Իսկ ամենակարևորը, ես տեսա
իմ ազգակիցներին, հայրենակիցներին, որոնք լի էին՝ սիրով, հույսով ու հավատով, իրենց երկրի
քաղաքի և ապագայի հանդեպ, որը կարծես վերացել էր:
Ես մանրամասն կուզեի պատմել թե՛ այս տարվանից, ինչպես Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում
տրանսպորտը դարձավ անվճար, որից և իրավունք ունեմ ինքս օգտվել, և որքան կազմակերպված է
աշխատում, որ նույնիսկ անհավատալի է: Եվ գախտնիքը մեկն է,՝ նրանք բյուջեյի փողերը չեն
գողանում, մի քանի տարում միլիոնատեր չեն դառնում, ոհմակներով չեն գործում, մի խոսքով,՝ գող, ավազակ, խուժան շան որդիներ չեն:
Շնորհավոր բոլորիս…..մենք կարողացանք վերահաստատել այն գաղափարը, որը հաստատվել է մեր հայ ազգի ողջ պատմության ընթացքում, երբ մենք միասին ենք ապա մենք անհախտ ենք, սա թող լինի մեսիջ բոլոր այն մեր թշնամիներին և <>, ովքեր մտածում եին թէ մենք պարակտված ենք, քիչ ենք և արդեն մտածում էին, որ կարող են մեզ հետ վարվել ինչպես կցանկանան…ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ, ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ, ՄԵՆՔ ԱՆՀԱԽՏ ԵՆՔ և միշտ ամուր կանգնած ենք լինելու մեր երկրի, մեր ազատ ապրելու իրավունքի համար, մենք ենք մեր պետության տերը և մենք ենք որոշում մեր ապագան….սա այն իրական հախթանակներ, որը հախթեց ողջ հայ ազգը, անկախ իր ունեցած քաղաքական տեսակետների և կարևորը այն է, որ մասնակցություն ունեցան տարբեր քաղաքական ուժեր անկախ իրենց որդեգրած քաղաքական ուղվածության, հասարակական կազմակերպություններ, տարբեր բնագավառի հայտնի անձիք և քաղաքացիներ ու ամենա կարևորը երիտասարդներ ովքեր լինելու են վաղվա երկրի տերերը և դա նշանակում է, որ մենք պահելու ենք մեր անկախությունը ևս մեկ սերունդ` դաստիրակելով մեր նույն ոգով մեր սերունդներին, դա նշանակում է, որ թափված ՍՈՒՐԲ արյունը իզուր չի թափվել և մենք մինչև մեր վերջին կաթիլ արյունը կանքնած ենք լինելու մեր պետականության և ազատության համար…..
ՇՆՈՐՀԱՎՈՐ…………….