Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի կոչ-հորդորը ՀՀ ոստիկանապետին

Հուլիս 25,2013 18:21
vova gasparyab

Զարուհի Փոստանջյանի կոչհորդորը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին

Հարգելի պարոն Գասպարյան,

Արդեն 5 օր է ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընդվզում է Երևանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ:

Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ անխափան աշխատում է:

Երկու օր առաջ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեցիք հետևյալը`  «…Մի վերաբերվեք մեր համազգեստի հետ սպառողական մտածելակերպով, այլ ամրացրեք, ուժեղացրեք: Հասարակության կողմից վստահություն ձեռք բերելու ճանապարհը սա է…:»

Եթե հայտարարում եք սպառողական մտածելակերպի մասին,  ապա դադարեցրեք Տարոն Մարգարյանի սպառողական ախորժակը` պատասխանատվության կանչելով դրամաշորթներին:

Եթե հայտարարում եք համազգեստի ամրացման և ուժեղացման մասին, ապա միջոցներ ձեռնարկեք՝ Երևանի փակ շուկայի հուշարձան-շենքը ոչնչացնողներին պատասխանատվության կանչելով:

Եթե ցանկանում եք հասարակության կողմից վստահություն ձեռք բերել, ապա ներողություն խնդրեք, որ մինչ այս պահը չէք կարողացել սպասարկել հասարակության շահը:

Այս հայտարարության հիմքում են ընկած մեր երկրում տիրող համատարած անօրինականությունները և մասնավորապես ներքո թվարկված հանցագործության մասին երկու հաղորդումները`հասարակական կարգի և բարոյականության դեմ, պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում` 04.07.2013 թվականի Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների, և 24.07.2013 թվականի Տարոն Մարգարյանի կողմից ընդունված ապօրինի որոշման վերաբերյալ:

Այսօր արդեն բողոքարկվում է Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ Ձեր կողմից ղեկավարվող ոստիկանության անգործությունը:

Կից ներկայացվում է Զարուհի Փոստանջյանի բողոքն ուղղված Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Թեւոս Միրզաբեկյանին:

 

Ժառանգություն խմբակցության մամուլի ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031