Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնությունը տրամադրվեց շահառուներին

Հուլիս 25,2013 18:10

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ավարտեց մարդասիրական օգնության բաշխումը ս.թ մայիսին Արմավիրի մարզում աղետալի կարկուտից տուժած 14 գյուղական համայնքներում:

Արդյունքում, մինչև հուլիսի 15-ը, ՀԿԽԸ Աղետներին արձագանքման թիմը կազմակերպեց 4.020 շահառուի /983 ընտանիք/ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը,  որը ներառում էր  2.090 սննդի և հիգիենիկ պարագաների ծանրոցներ և հաշվարկված էր շահառու ընտանիքի սննդի և հիգիենիկ կարիքները 2-3 ամսով բավարարելու համար:: Բաշխումը իրականացվեց նախապես մշակված բաշխման չափանիշների և շահառուների ցուցակի համաձայն:

Մարդասիրական օգնության տրամարումը հնարավոր դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի /ԿԽԿՄ ՄՖ/ Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի /ԱԻԱՀ/ կողմից հատկացված 197.155 եվրո միջոցով, որից 157,724 եվրո հատկացրեց Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչությունը՝ նախաձեռնած մարդասիրական արձագանքին աջակցելու համար:

Նախապատմություն

2013թ. մայիսի 12-ից 17-ը աղետալի կարկուտի հետևանքով լուրջ վնաս հասցվեց Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներին: Համաձայն Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի հաշվետվությունների, ամբողջովին կամ մասնակի վնաս է հասցվել 46 համայնքների գյուղատնտեսական նշանակության դաշտերին ու այգիներին, տուժել է 12.800 ընտանիք, իսկ նախնական վնասի չափը գնահատվում է 28,268,56 միլիարդ դրամ կամ 60 միլիոն ԱՄՆ դոլար:

Եվրոպական հանձնաժողովը ԿԽԿՄ ՄՖ հետ ստորագրել է 3 մլն եվրոյի մարդասիրական աջակցության պայմանագիր՝ աջակցելու Ֆեդերացիայի ԱԻԱ հիմնադրամին: ԱԻԱ հիմնադրամը գումարները հիմնականում տրամադրում է փոքրամաշտաբ աղետների դեպքում, երբ այն չի վերածվում ֆորմալ միջազգային կոչի:

Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամը հիմնվել է 1985 թ-ին և գործում է նվիրատուների աջակցության միջոցով: Յուրաքանչյուր ժամանակ, երբ Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի որևիցէ ազգային ընկերություն աղետին արձագանքելու համար կարիք ունի հրատապ ֆինանսական աջակցության, նա կարող է դիմել ԱԻԱՀ-ին գումար ստանալու նպատակով: Փոքրամաշտաբ աղետների դեպքում ԿԽԿՄ ՄՖ-ն հատկացնում է գրանտներ հիմնադրամից, որը այնուհետև կարող է վերականգնվել նվիրատուների կողմից:  ԿԽԿՄ ՄՖ և Եվրոպական հանձնաժողովի  միջև կնքված աջակցության պայմանագիրը, հնարավորթություն է տալիս վերջինիս վերականգնելու ԱԻԱ հիմնադրամի գումարները՝ առավելագույնը մինչև 3 մլն եվրո, համաձայնեցված արձագանքների դեպքում (որոնք համահունչ են իր մարդասիրական մանդատին):

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031