Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանին դուր է գալիս, որ նոր սերունդն իր իրավունքների համար դուրս է եկել փողոց. գործարարի առաջարկը

Հուլիս 25,2013 18:02
xachatur suqiasyan

panorama.am. Շուրջ մեկ շաբաթ է Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են: Երիտասարդությունն համախմբված փողոց է դուրս եկել այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց հասարակական տրանսպորտի նոր սակագնի մասին՝ 150 դրամ: Հասարակական անհանդուրժողականության ալիքը գնալով նոր թափ է հավաքում, ամեն օր նրանց են միանում հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում հանրահայտ դեմքեր, դերասաններ, հաղորդավարներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը:Քաղաքային իշխանությունը Կառավարության ղեկավարի միջամտությամբ այսօր պիտի վերանայի հաշվարկները, իսկ մինչ այդ ստեղծված իրավիճակից դուրս գալու իր մոդելն է առաջարկում գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում երիտասարդ նախաձեռնող խմբերի ակտիվությունը, ինձ դուր է գալիս, որ նոր սերունդն իր իրավունքների համար դուրս է եկել փողոց, անհանդուրժողականություն է ալիք է բարձրացնում… բայց միևնույն ժամանակ ես չէի ուզի , որ դա արվեր իրենց անվտանգության հաշվին:
Ես կարծում եմ, այնուամենայնիվ, պետք է որոշումը վերանայվի, պետք է՝ կրկին հաշվարկներ արվեն մանրակրկտորեն:
Թանկացումները միշտ պետք է ուղիղ համեմատական լինեն միջին աշխատավարձի հետ: Պետք է հստակ հաշվարկվեր օրինակ այն, թե 1 շնչին ընկնող տրանսպորտի ծախսը իր աշխատավարձի քանի տոկոսն է կազմելու այս դեպքում: Համակարգող համապատասխան կառույցները պետք է իրենց մասնագիտական վերլուծությունն անեին՝ նկատի ունենալով բոլոր կոմպոնենտները և հետո անպայման հրապարակեին եզրակացությունը:
Ես ունեմ ստեղծված իրավիճակից դուրս գալու իմ մոդելը: Գաղափարը իմ մոտ հղացավ սրանից մոտ 6-7 տարի առաջ, երբ ես պատգամավոր էի, առաջարկեցի այն ժամանակ համապատասխան կառույցներին՝ ասացին դեռ ժամանակը չէ, նախադրյալներ չկան, կքննարկենք հետագայում:
Գաղափարը հետևյալն է. այս մոդելի պարագայում պետք է լինեն ոչ թե գծատերեր, ինչպես որ ներկայում է, այլև պետք է միություններ ստեղծվեն՝ երթուղային գծերի, վարորդները դառնան երթուղայինների սեփականատերեր, այսինքն իրենք ձեռք բերեն տրանսպորտային միջոցը և իրենք իրենց միջից համատեղ որոշմամբ ընտրեն համակարգողին:
Այս դեպքում վարորդները դառնալով սեփականատեր՝ իրենք իրենց վարկային ծրագրի տակ կստորագրեն՝ որպես տնտեսվարող սուբյեկտ: Իրենց ամենօրյա ռեժիմով վաստակած գումարով հեշտությամբ կմարեն իրենց վարկերը, կստեղծեն վարկային պատմություն և վերջում , մնացյալ ծախսերից հետո, առնվազն երկու անգամ կբարձրանա իրենց աշխատավարձերը:
Փաստորեն ստացվում է , որ միություններում ներգրավված լինելով հանդերձ՝ իրենք են իրենց ղեկավարում, իրենք իրենց ներքին կանոնագրով սահմանում և պաշտպանում են իրենց իրավունեքները և այդ դեպքում իրենց կապիտալը ապահովագրելու և պաշտպանելու համար ի վիճակի կլինեն հեշտությամբ լուծելու թե ՛ տեխնիկական, և՛ թե ֆինանսական խնդիրները:
Միությունները, որոնք կարող են լինել ՍՊԸ կամ ունենալ այլ կարգավիճակ, մեկ այլ առավելություն ևս ունեն: Այստեղ պայմանները բոլորի համար կլինեն հավասար և իմ կարծիքով Երևանում կձևավորվի իրապես միջին խավ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031