Կենտրոն համայնքի որոշ կանգառներում, որտեղ ակտիվիստները բողոքի ցույցեր էին՝ «100 դրամ» կոչերով, ոստիկանները հետևում էին կարգուկանոնին: Երկու կողմերի միջև ընդհարումներ այսօր ընդհանրապես չէին լինում, ավելին`ուրիշ կանգառ տեղափոխվելուց ակտիվիստներն իրենց հետ էին կանչում ոստիկաններին: Վերջիններս իրենց հերթին հայտարարում են. «Մենք կոչված ենք ձեր շահերը պաշտպանելու, ժողովուրդ ջան, մենք ձեր հետ ենք»:
Ի դեպ, «Անվճար մեքենա» կայքում 200-ից ավելի վարորդներ պատրաստակամություն են հայտնել անվճար տեղափոխել քաղաքացիների, իսկ երթուղայինների տեղեկատվական marshrut.info կայքը արդեն մի քանի ժամ է չի աշխատում և էջում «Անվճար մեքենա» ծառայության տեղեկություններն են:
Տարեց քաղաքացիները նույնպես ողջունում էին բողոքի ակցիան. «Ապրե՛ն էրեխեքը, մեր համար են անում»:
Սակայն բողոքի ակցիաները ոչ միշտ են խաղաղ անցնում. Ըստ ակտիվիստների ամեն երրորդ վարորդը իջնում և բողոքում է: Ակտիվիստներից էլ ոմանք նրանց հաց ու ջուր են տալիս:
Կարդացեք նաև
Այսօր կանգառներից մեկում էլ բողոքի ակցիա կատարողներից մեկը փորձեց բացել ընթացող երթուղայինի դուռը, արդյունքում՝ դուռը ջարդվեց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ