Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստը՝ առանց հայցվորի

Հուլիս 25,2013 16:25

«Փաստինֆո». Կարո Եղնուկյանի ասածն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, նա ընդամենը կարծիք է արտահայտել, ուստի չի կարող գնահատվել որպես վիրավորանք: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի գործով այսօրվա առաջին նախնական դատական նիստում հայտարարեց պատասխանող Կ.Եղնուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ վիճարկվող արտահայտությունը որպես Կ.Եղնուկյանի կարծիքը ներկայացվել է նաև լրատվամիջոցների՝ «Ա1+»-ի ու «Առավոտ»-ի հրապարակումներում: Ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց հրապարակումների քաղվածքները:
Ըստ պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցի, «2013թ. մայիսի 14-ին «Վարկած» ակումբում պատասխանողը գնահատականներ է տվել փաստաբան Ա.Սիրունյանի՝ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ 2013թ. մայիսի 13-ին մամուլի ասուլիսին և փաստաբան Ա.Սիրունյանի ասածները հրապարակայնորեն որակել է որպես անբարոյականություն,…»: Պատասխանողի ներկայացուցիչը գտնում է, որ նման կերպ հայցվորն անվիճելիորեն փաստել է, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունը գնահատողական քննադատություն է: Ուստի և, ըստ պատասխանողի, դատարանն ներկայացված հայցն ամբողջությամբ ենթակա է մերժման՝ անհիմն լինելու հիմքով:

Գործով առաջին նախնական դատական նիստին չէր ներկայացել հայցվոր Ա.Սիրունյանը, նա գրությամբ դիմել էր դատարանին՝ խնդրելով գործը քննել իր բացակայությամբ: Ըստ ամենայնի սա գործով նաև վերջին նախնական դատական նիստն էր, և դատարանը որոշում կկայացնի դատաքննություն նշանակելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031