Լրահոս
Օրվա լրահոսը

DIY-ը հրկիզած եղբայրները չեն նստի. դատն ընթացավ արագացված կարգով (Տեսանյութ)

Հուլիս 25,2013 17:04

epress.am. Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY բարը հրկիզած ազգայնական եղբայրներն այսօր դատապարտվել են 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի:

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացել է DIY բարի հրկիզման գործով արագացված դատավարությունը:
Երևանի կենտրոնում՝ Փարպեցու փողոցում գտնվող DIY բարը նախորդ տարվա մայիսին մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել ազգայնական խմբավորման անդամների կողմից: Առաջին հարձակման ժամանակ իրանահայ եղբայրներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները պայթեցրել էին ակումբը` կոտրելով ապակին և բենզինով շիշը ներս նետելով, որից հետո ձերբակալվել էին: Ակումբին հասցվել էր 3.227.563 դրամի գույքային վնաս: Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել, իսկ նրա երաշխավորներն էին ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը:

Ինչպես Epress.am-ին պատմել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Էդուարդ Դանիելյանը, քանի որ ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը, այսօրվա նիստի մեկնարկին արագացված դատավարություն անցկացնելու միջնորդություն են ներկայացրել, որը դատարանն ընդունել է:
Դեռևս նախաքննության փուլում մեղադրվող կողմը խնդրել էր արագացված դատավարություն կազմակերպել, որի դեպքում հնարավոր է մեղմացնել մեղադրանքը, սակայն այն ժամանակ մեղադրող դատախազը հրաժարվել էր մեղադրանքը փոխել: Այսօր՝ դատական վիճաբանությունների փուլից հետո՝ դատախազը համաձայնել է 185-րդ հոդվածին (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) ավելացնել 70-րդ հոդվածը (Պատիժը պայմանականորեն չկիրառել):
Ամբաստանյալի պաշտպանը նշել է, որ դեռևս նախորդ տարի եղբայրները վճարել էին նախնական 4 մլն դրամ, որը փոխանցվել էր դատական դեպարտամենտի հաշվին: Պաշտպանի խոսքով՝ վնասի փոխհատուցման գումարը պետք է գանձվի հենց այդ հաշվից:

Տեսանյութը և լուսանկարը տրամադրել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031