Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը, ի ցավ իրեն, մենակ է մնացել

Հուլիս 25,2013 16:36

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման քաղաքապետարանի նախաձեռնությունն ու դրա դեմ հզոր բողոքի ակցիան ինձ հիշեցրին ոչ հեռու անցյալի դեպքերը, երբ պետությունը որոշեց մոտ 25 միլիոն դրամով պատժել ԳԱԼԱ (Գյումրիի անկախ լրատվական ալիք) մարզային հեռուստաընկերությանը: Այսօրվա նման համընդհանուր ընդվզում եղավ, ստեղծվեց ԳԱԼԱ-ի պաշտպանության հանձնախումբ, դրամահավաք կազմակերպվեց ու 25 միլիոն դրամը հավաքվեց: Տեղեկություններ կան, որ դրամահավաքին մասնակցել են անգամ օտար պետությունների քաղաքացիներ: Այսօր ԳԱԼԱ-ն լրատվական դաշտում երեւացող լրատվամիջոց է:

Իսկ Տարոն Մարգարյա՞նը: Նրա որոշման դեմ բողոքող քաղաքացիներին օգնում են բոլորը, ով ինչով կարող է, տարիներ առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը օգնում էին մարդիկ, որոնք ԳԱԼԱ-ի ղեկավար Վահան Խաչատրյանից կախում չունեն: Իսկ Տարոն Մարգարյա՞նը:

150 դրամ ուղեվարձ սահմանելը փորձում է հիմնավորել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, որին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 52-րդ հոդվածի համաձայն՝ նշանակում եւ ազատում է քաղաքապետը: Նույնը անում է Երեւանի քաղաքապետի օգնականը, որին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 48-րդ հոդվածի համաձայն, նշանակում եւ ազատում է քաղաքապետը: Մեկ էլ գծատերերն են բողոքում, որոնց ցանկացած պահի կարող է նեղել քաղաքապետը: Մարդիկ, որ Տարոն Մարգարյանից կախում, ունեն: Վիճակն այնքան վատ է, որ վարչության պետին ու օգնականին օգնում են նրանց հարազատները` ակտիվիստներն են նկարել:

Տարոն Մարգարյանի հարազատ կուսակցությունից, անգամ հարազատ Ավանից, մինչ այսօր ձայն չէին հանում Տարոն Մարգարյանից կախում չունեցող մարդիկ:

Երեւանի ավագանու ընտրության ժամանակ լրատվամիջոցներն արձանագրել են, որ Ավանում Սերժ Սարգսյանին հայհոյում են, բայց սիրով ձայն տալիս Տարոն Մարգարյանին, դե նա «մեր տղեն է, Ավանը շենացրեց, մաքրեց, կանաչապատեց»: Իսկ այսօր Տարոն Մարգարյանը մենակ է: Անգամ պատգամավոր աներձագն է լռում, որի առաջխաղացման հարցում անուրանալի է Տարոն Մարգարյանի դերը:

Աստծո 10 պատվիրաններից վերջինը պատգամում է «Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17)»: Հիանալի է ասված: Մնում է հետեւեն 150 դրամ ուղեվարձ սահմանելու կողմնակիցները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Գայլերի ոհմակին բնորոշ է վիրավոր գայլին խժռելը:
    Ցավոք հայաստնում ղեկավարվում են ոչ թե գազափարական հենքերը նկատի ունենալով, այլ հաշվի առնելով թե ում ՏՂԵՆ Է; Դե դրանց տղեքն էլ մտավոր ունակություններով մի փոքր տհաս են:
    Արդյունքւոմ ունենք այն ինչ ունենք: տարոՍիկներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031