Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդներն իրենք են թանկացրել միջմարզային երթուղիների ուղեվարձը

Հուլիս 25,2013 15:41

Տրանսպորտի գնի փոփոխություն է կատարվել ոչ միայն Երեւանի ներքաղաքային տրանսպորտի հետ կապված, այլեւ մարզային: Այդ մասին այսօր տեղեկացրեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները:

Երիտասարդների փոխանցմամբ թանկացել է Սիսիանի, Գորիսի, Կապանի, Արարատի, Էջմիածնի եւ այլ ուղղություններով շարժվող տրանսպորտի գները, ընդ որում առաջին երեքի պարագայում գներն ավելացել են 500 դրամով, օրինակ` Սիսիանինը 3000 -ից դարձել է 3500 դրամ: Այսինքն՝ «վարորդներն իրենք են թանկացրել ուղեվարձը», մինչդեռ՝ միջպետական եւ մարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս  է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որն, ի դեպ, օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ՝ «բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձեւավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։ Հանձնաժողովի կողմից  ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Միջմարզային եւ միջպետական երթուղիներում  փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել»։

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստից հետո խոսելով միջմարզային տրանսպորտի թանկացման մասին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասել է, որ այսօր 170 երթուղի ունենք, որոնցից կթանկանա 7-8 երթուղի և կթանկանա 10-12 տոկոս. «Մոտավորապես 160 երթուղի ընդհանրապես չի թանկանալու, որը հօգուտ ժողովրդի է: Իսկ 7-8 երթուղի ինչի՞ են թանկանում, որովհետև նախկինում մրցութային հանձնաժողովը, գիտենք, ներկայացրել են մի քիչ բարձր թվով և շահել են ավելի բարձր գումար ուղեվարձի, բայց աշխատել են ավելի քչով: Այսօր այդ օրենքում մենք բաց ունենք, և երբ որ հանձնաժողովը բացում է մրցույթ հաղթողի թղթերը, նոր պարզ է լինում նրա գրած ուղեվարձի գումարը, այդ փոփոխությունները մեզ մոտ երևի թե արած կլինեն: Այդ 7-8 ուղիների հետ կապված դեռ բանակցություններ են գնում սեփականատերերի հետ, եթե այդ 7-ից կարողանանք այնպես անել, որ 5-ն էլ չթանկացնեն, ոնց աշխատել են, այնպես էլ շարունակեն աշխատել, շատ լավ կլինի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031