Aravot.am-ը «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ակտիվիստների ձեռքից քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար պատրաստված տորթը վերցնելուց հետո այն հանձնե՞ց քաղաքապետին:
«Ես փոխանցեցի քաղաքապետարանի կազմակերպչական բաժին: Ճիշտ է մտածեցին թե հեգնում եմ, բայց ես ասացի, որ ոչ մի հեգնանք էլ չկա, եւ եթե Տարոն Մարգարյանը տորթը կտրի , ես կմիանամ եւ կհամտեսեմ»:
Մեր հարցին, թե ձեզ հեշտությա՞մբ թույլատրեցին ակտիվիստների տորթով մուտք գործել քաղաքապետարան, պարոն Սանասարյանն ասաց. «Ես ավագանու անդամ եմ չէ՞»:
Այսօր կառավարության, ապա Երեւանի քաղաքապետարանի առաջ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող մի խումբ ակտիվիստ-երիտասարդներ 50 դրամ պատկերով տորթ էին պատրաստել Տարոն Մարգարյանի համար, որը թեեւ չկարողացան անձամբ հանձնել քաղաքապետին եւ նրանց «նվերը» քաղաքապետարան փոխանցեց Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ