Այսօր «Ֆորում» ակումբում հարցին՝ Դուք չե՞ք պատրաստվում անվճար սպասարկել քաղաքացիներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ «Ոչ, որովհետեւ ես մեքենա չունեմ: Ամբողջ աշխարհը, բոլորը գիտի, որ ես գիծ ունեմ, բայց՝ քաղաքական»:
Հարցին՝ Հենրիկ Նավասարդյանի ազգականները, Սամվել Ալեքսանյանը, շատերը գծատերեր են, եթե այդքան ձեռնտու չի սպասարկել, ինչո՞ւ են սպասարկում, ժողովրդին լավություն են անում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մորքուրս էլ ունի, հորքուրս էլ ունի, ինչ կկարողանաք, ասեք: Ո՞նց կարող է բիզնեսը շահութաբեր չլինի»:
Նա հայտարարեց, թե ուրախ է ուղեվարձի թանկացման համար. «Ես ուրախանում եմ ձեզ համար, որ ամառվա այս օրերին գրելու նյութ ունեցաք»:
Դիտարկմանը՝ այդպես եք անում, որ վարունգը թարս է աճում՝ նա պատասխանեց. «Ոչինչ, որ վարունգը թարս է աճում: Հիմա Հայաստանում մարդիկ են սկսել թարս աճել: Դա է վտանգավորը: Մեկը ես՝ որ թարս աճած չլինեի՝ խի՞ էի գալիս ձեր մոտ: Ձեզ նյութ եմ տալիս, սպասարկում եմ ձեզ»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի ներսում թեւեր չկա՞ն, որոնք պայքարում են Տարոն Մարգարյանի դեմ՝ նա պատասխանեց. «ՀՀԿ-ում ուղեղներ կան, նույնիսկ եթե թեւ էլ չունենան՝ թեւավորված կգնան առաջ: Այդպիսի բան չկա, որ որեւէ մեկը Տարոն Մարգարյանի դեմ պայքարի: Տարոն Մարգարյանը շատ պատճաշ երիտասարդ է, նրա պատմությունն այնպիսին է, որ այն, ինչ մամուլում են նրա հասցեին գրում՝ նրա հետ ընդհանրապես կապ չունի: Վարկաբեկել Տարոն Մարգարյանին ճիշտ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սրանք (լուրջ) քաղաքական գործչի պատասխաններ չեն. սրանք փողոցային պատասխաններ են:
Հայաստանում այսօր մի ՊԱՐԶ քաղաքական ճշմարտություն կա.այն է՝ քաղաքացիական շարժումը գնալով ՀԶՈՐԱՆՈՒՄ է,իսկ «նժդեհական» կլանա-օլիգարխային ռեժիմը՝ թուլանում: Սա բոլորն էլ շատ լավ են հասկանում. ուղղակի փորձում են հնարավորինս չափ շատ թալանել,քան դեռ լրիվ տապալված չեն:
Այս մարդուկը, ո՞ր գենետիկական կոդին է պատկանում: Կեղծ Նժդեհականը կհամարվի՞ որպես մարդու կոդ թե՛ հետագայում կստանա իր առանձնահատուկ որակավորումը
էս չլինի Ֆրանսիաներում ավտոբուս է նստում? Բա էդ երկրի նվազագույն աշխատավարձը որքան է, կամ թոշակառօւներն ու ուսանողները որքան են վճարում: Կամ ինչ որակի ծառաձություններ է տրանսպորտը մատուցում…. Համա լավ միակողմանի ինֆորմացված եք, հենց որ կհասնեք Ֆրանսիային, կանգառն ազդարարեք, մարդիկ իջնեն ձեր մարշրուտկաներից