Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազալցակայանի աշխատողը անվճար ուղեւոր տեղափոխողին. «Ինչի, մենք մարդ չ՞ենք»

Հուլիս 25,2013 15:06

Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը չի գրանցվել freecar.am կայքում, որտեղ գրանցվածներն անվճար հիմունքներով ուղեւորներ են տեղափոխում, բայց 11-ամյա որդու հետ ամենն օր նման ակցիա է իրականացնում: Ասում է՝ հաճախ երիտասարդ կանայք խուսափում են օտար մեքենա նստել, դրա համար որդուն կողքին նստեցրած մարդկանց տեղափոխում է, երեխայի ձեռքին էլ իր նկարած 150 դրամն է՝ վրան խաչ քաշած:

Վահե Արսենը ոգեւորված է մարդկանց պահվածքից: Երեկ, երբ իր ուղեւորների հետ մոտեցել է Դավթաշենի կամրջի մոտ գտնվող մի լցակայանի ու 3500 դրամի գազ լցրել, գազ լիցքավորողը, տեսնելով տրանսպորտի թանկացման դեմ երեխայի նկարած պաստառը, ընդամենը 1500 դրամն է վերցրել: «Երբ մերժեցի, նեղսրտեց, ասաց՝ ի՞նչի մենք մարդ չե՞նք…Ուղղակի ապշած եմ, ախր գազի լիցքավորման կետում աշխատողը բնականաբար ֆինանսական մեծ կարողություններ չունի, բայց մարդը իր օրվա հացի հաշվին ցանկացավ օգտակար լինել: Ի դեպ, քանի հոգի արդեն ինձ ասել են, որ հիմնականում թոշակառուներն ու խեղճերն են 150 դրամը վճարում երթուղայինների համար: Փաստորեն գծատերերը եւ նրանց տերերը խեղճերի հաշվին են հարստանում: Մեկ-մեկ զարմանում ես՝ դրանք է՞լ են մեր հայրենակիցը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը:

Վահեն հիացած է հատկապես երիտասարդներով, ասում է, վերջապես, քաղաքացի ու հասարակություն ենք դառնում:

Ցավում է, որ ժողովուրդը նույն պաթոսով ու միասնականությամբ չընդվզեց «Փակ» շուկայի համար. «Փակ շուկայի համար նման աղմուկ չբարձրացավ, ի՞նչ է՝ անպայման պետք է կպնեն մեր անձնական գրպան՞ին, որ փողոց դուրս գանք»:

Բանաստեղծը գտնում է, թե թանկացումների հիմնական պատճառը այն է, որ

իշխանությունը կտրվել է սեփական ժողովրդից, երկրից, պատմությունից: Դրա համար առաջարկում է, որ պաշտոնյաներին զրկեն բյուջեի հաշվին «սնվող» ծառայողական մեքենաներից, վառելիքից, իսկ քաղաքային տրանսպորտի համար տոմսեր թողարկվեն. «Աշխարհի ոչ մի երկրում նման տրանսպորտ չկա: Ո՞վ է տեսել նման տրանսպորտ, որտեղ վարորդը եւ հեռախոսով խոսի, եւ ծխի, եւ գումար վերցնի, եւ կռվի ուղեւորների ու մյուս վարորդների հետ, համ էլ մեքենան վարի»:

Վահե Արսենի հետ Ֆինլանդիայում կայացած գրական փառատոնի մասին հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031