Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը՝ ընկերությունում կատարվածի մասին

Հուլիս 25,2013 15:02

Այսօր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հանդիպեց լրագրողների հետ եւ ներկայացրեց ընկերությունում վերջին օրերին տեղի ունեցած դժբախտ պատահարների մանրամասները, դրանց պատճառները, տեղեկություններ տվեց աշխատակիցների առողջական վիճակի մասին եւ նրանց ապաքինման համար ընկերության կողմից ցուցաբերվելիք աջակցության մասին: Հրաչ Ջաբրայանը նշեց, որ մայրաքաղաքում էր գտնվում այդ դեպքերի օրը, ուղղաթիռով Կապան է ժամանել եւ մտադիր էր նույն ուղղաթիռով ոտքերը վնասած Սամվել Զաքարյանին Երեւան տեղափոխել՝ բժիշկների եւ հարազատների համապատասխան թույլտվությունն ունենալու դեպքում, սակայն բժիշկները տեղեկացրեցին, որ երեք օր չի թույլատրվում տուժածին տեղաշարժել: «Աշխատակիցներն ամեն ջանք թափել են ազատել Սամվելին, դեպքից անմիջապես 9 րոպե անց նա հիվանդանոցում էր արդեն: Մինչեւ ուշ երեկո մայրաքաղաքի լավագույն բժիշկների հետ էինք խորհրդակցում, կապի մեջ էին այստեղի եւ Երեւանի բժիշկները: 18 ժամ հետո պետք է վիրահատեին, սակայն կյանքին վտանգ էր սպառնում եւ սպասել չէին կարող, ուստի հարազատի թույլտվությունը ստանալուց հետո՝ այդ իրիկունը վիրահատեցին: Ձախ ոտքը փրկել չհաջողվեց, որովհետեւ արյունահոսությունը կարող էր կյանքին ավելի մեծ վտանգ պատճառել, բայց մեծ հույս կա, որ աջ ոտքը հետագայում հնարավոր կլինի օգտագործել», -ասաց Հրաչ Ջաբրայանը եւ նշեց, որ ընկերությունը հոգալու է ամբողջ ծախսերը եւ ամեն միջոցներ ձեռնարկելու է աշխատակցի ապաքինման համար:

«Կանադա եմ զանգել, ոսկորի մասնագետի հետ եմ զրուցել, ենք, մինչեւ 6 ամիս դեռ հայտնի չի՝ ինչ պրոտեզ կհամապատասխանի ոտքին: Չպետք է թողնենք, որ այս պատահարը անդրադառնա նրա ապագայի վրա, մենք ամեն ինչ կանենք, որ նա քայլի: Սամվելն այստեղ աշխատանք է ունենալու, երբ առողջ լինի եւ ի վիճակի լինի՝ կանցնի աշխատանքի, նույնիսկ եթե գրասենյակում գա թղթաբանությամբ ինձ օգնի»,- ասաց գլխավոր տնօրենը եւ հավելեց, որ տեսակցել է նաեւ մյուս աշխատակցին՝ Նվեր Ներսիսյանին, զրուցել նրա հետ, ով վստահեցրել էր, որ անվտանգության ակնոցները կրում էր աշխատանքի պահին, հակառակ դեպքում այրվածքը լուրջ կլիներ եւ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ կունենար այսօր:

Գլխավոր տնօրենի որոշմամբ՝ 24 ժամ դադարեցվել էր ընկերության գործունեությունը, հաշվի առնելով աշխատակիցների անվտանգությունն ու նրանց հոգեբանական վիճակը: Իսկ բաժինների ղեկավարների հետ խիստ զրույց է ունեցել կատարված դեպքերի վերաբերյալ:

Մեր այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ընկերությունում մեկ օրվա մեջ երկու դեպքի արձանագրումը, երբ ընկերությունը մշտապես կարեւորել է աշխատակիցների անվտանգության հարցը: Պարոն Ջաբրայանի խոսքով՝ դա պայմանավորված է աշխատակիցների մոտ անվտանգության հարցերի վերաբերյալ ներկայումս ունեցած մտածելակերպով ու հոգեբանությամբ, կարծում է, որ ղեկավարները պետք է շատ ջանք թափեն, որպեսզի աշխատողներին հասկացնեն այդ կանոնների պահպանման կարեւորությունը:

Տնօրենը նշեց, որ շատ հաճախ աշխատողները անվտանգության ակնոցները եւ մյուս պարագաները կրում են, երբ ղեկավարությունից ներկայացուցիչ են տեսնում, որպեսզի նկատողություն չստանան, իսկ մնացած ժամանակ նախընտրում են չկրել, խոստովանելով, որ մեր երկրում անվտանգության այս կանոնները խորթ են իրենց համար: Ըստ տնօրենի՝ վերջին երեք ամսվա ընթացքում ընկերությունում 6 դեպք է տեղի ունեցել եւ իրավիճակը շարունակելու է մինչեւ աշխատողների հոգեբանությունը չփոխվի այս հարցում:

Կոմբինատի աշխատողները վարձատրվելու են չաշխատած մեկ օրվա համար, սակայն հավելավճար այս ամսվա համար չեն ստանալու: «Մեր օրենքն այդ է, որ հիմնարկում անվտանգության խախտումներով երկու պատահար լինելու դեպքում, այդ ամիս հավելավճար չի տրվում աշխատողներին, դա միջազգային օրենք է: Սակայն այս ամիս խախտումներ չլինելու դեպքում էլ ընկերությունը հավելավճար չէր տրամադրելու, քանի որ հուլիս ամսվա չափանիշները չեն կարողանալու ապահովեն, այս պահի դրությամբ՝ 10 օր ֆաբրիկան կանգնեցրել ենք, հանքաքար չկա մշակելու»,-նշեց պարոն Ջաբրայանը:

Իսկ ինչ վերաբերում է վարորդին, որի ոչ դիտավորյալ քայլով գործընկերը վնասվածքներ էր ստացել ոտքերի շրջանում, ընկերության ղեկավարությունը որոշել է արձակուրդ տրամադրել նրան՝ հաշվի առնելով վերջինիս հոգեբանական վիճակն այս պահին: «Եթե հոգեբանի կարիք ունենա, պատրաստ ենք մասնագետների հարցով օգնել: Իսկ ինչ վերաբերում է դրանից դուրս ոստիկանության մասով, ապա դրան չեմ խառնվում: Բայց, եթե իմ անձնական ցանկությունս հարցնեք, չեմ ցանկանա որեւէ բան արվի, որովհետեւ 1000 տոկոս վերեւն Աստված կա, մենք բոլորս գիտենք, որ այդ տղան դիտմամբ չի արել, պատահական է ստացվել: Նրան վատ վիճակի մեջ դնելու փոխարեն՝ պետք է նեցուկ լինենք, արձակուրդի ուղարկենք: Երբ պատրաստ լինի՝ այդ ժամանակ էլ կգա աշխատանքի»,- տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրենը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վայ, ես ոնց եմ արդեն հոգնում էս մարդու փուչ խոսքերից ու բլեֆներից: «Ուղղաթիռով եկել եմ…»,«Կանադայից պրոտեզ…», «մեր մոտ էլի պիտի աշխատի…» ու նման ՀՈԳՆԵՑՈՒՑԻՉ ԲԼԵՖՆԵՐԻ անվերջանալի շարան:

    Նորից կրկնեմ՝ առնվազն 100 հազար եվրո փոխհատուցում տուժածներին: Եթե այսպիսի ահավոր դեպք լիներ ԱՄՆ/Կանադայում,ապա ընկերությունը հարյուր հազարավոր/միլիոնավոր դոլարների փոխհատուցում պիտի վճարեր: Ինչի Հայի/սյունեցու արյունը ՊԱԿԱ՞Ս ԿԱՐՄԻՐ է:

    Նորից՝ եթե փոխհատուցում չտա, էս ԲԼԵՖՉՈՒ ոտքը կտրեք Կապանից/Սյունիքից: Ուղղակի ՔՇԵՔ ձեր երկրից:

    Իսկ ժուռնալիստներին՝ մի վախեցեք բերաններդ բացել ու կոշտ հարցեր տալ. ձեր համաերկրացի 2 երիտասարդի կյանք/ապագա են ՀՈՇՈՏՈՒՄ՝ իրենց գերշահույթի/ թալանի համար:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էդ 27 տարեկան տղան բա մեղք չի՞ : 10 տարի հետո «Դանդի փրիշս մեթալս Կապանը » վեշերը հավաքելու է ու գնա: Իսկ էդ տղան դեռ 37 տարեկան է լինելու ու ԱՅԴՊԻՍԻ վիճակում. բա ի՞ նչ պիտի անի:

  3. Աննա says:

    Առավոտ, ինչու՞ եք գրածս հեռացրել: Շատ դիպուկ էր գրել դրա համար՞:….. Կարող եք գոնե պատճառը ասել՞: Ավելի լավա էս Վարազի գրածները հեռացնեիք:

    • Հարգելի Աննա, մենք հրապարակում ենք բոլոր մեկնաբանությունները, եթե դրանցում պահպանված են մեր կայքում մեկնաբանություններ թողնելու կանոնները՝ մասնավորապես, չեն պարունակում վիրավորանքներ ու գրված չեն տրանսլիտով:

  4. Աննա says:

    ես վիրավորանք չէի գրել, համենայն դեպս Վարազից եթե ոչ պակաս, ապա ոչ ավել… ոչ էլ որևէ տրանսլիտով էր գրված մեկնաբանությունս… պարզապես ‘awaiting moderation’ ցույց տալուց հետո ուղղակի անհետացավ գրածս…

  5. Աննա says:

    իսկ ‘բլեֆչի’, ‘թքած ունեմ’, ‘հաբռգել են’, ‘փուչ են’ և այլն արտահայտությունները նորմալ են? ինձ թվում է դա էլ, ըստ տրամաբանության չի համապատասխանում ձեր կանոններին. բա ինչու եք այդ մեկը տպագրել???

    • Խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք մեր կանոնները: Վիրավորանքները չպետք է ուղղված լինեն հեղինակին կամ այլ մեկնաբանողներին: Իսկ խոսքի մեջ ընդհանրական «թքած ունեմ», «հաբռգել են» արտահայտությունները հստակ որեւէ մեկին ուղղված չեն: Ձեզ վստահեցնում եմ, որ մյուս կողմի՝ անհատական վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները նույնպես չեն հրապարակվել:

  6. Աննա says:

    Շնորհակալություն, Աննա Իսրայելյան

  7. Աննա says:

    Քանի որ երեկվա գրածս չեն հրապարակել, ապա այս անգամ կփորձեմ ավելի համառոտ և մեղմ փոխանցեմ ասածս.
    Ես էլ քեզնից եմ հոգնել, Վարազ: Նենց հարձակողական դիրք ես բռնել, կարծես տնօրենը ինքնա գնացել վնասել այդ երիտասարդներին, այնինչ նրանց` տուժողների, մեղավորության բաժինը կատարվածի մեջ մեղմ ասած առկա էր…
    Իսկ ինչի հիման վրա ես եզրակացրել, որ սեփականատերը գերշահույթ ունի այստեղից?… որևէ հաշվետվություն կամ փաստեր ես կարդացել? Դա դեր մեծ հարց է…
    Ուղղաթիռի, պրոտեզի և աշխատանքի պահերը հաստատ իմացիր ու թող բոլորը իմանան, որ բլեֆ չեն: Եթե մարդը ասելա, ուրեմն անելույա. Փորձը դա է ապացուցում` այսքան ժամանակ ոչ մի խոստում անկատար չի մնացել:
    Քո հայաստանյան որ մի հիմնարկնա առնվազն 100000 եվրո տալիս տուժածին? Ովա այս պետությունում ավելի շատ սատար կանգնում իր աշխատակիցներին նման իրավիճակներում? Ամերիկաներում ու Կանադաներում շատ բան կարող են անել, այնտեղ ամեն ինչն է տարբեր… արի արթնացիր ու հիշիր, որ հիմա Հայաստանում ես, որտեղ շատ բաներ այնպես չէ, ինչպես պետք է լինի: Եվ դեռ շատ կմնանք այս վիճակում, քանի դեռ կան քո նմանները, Վարազ, որ միայն պահանջում են, նեղանում ու դժգոհում: Միայն այդպես են գործում. Գրում ու խոսում են, քանի որ դա նրանցից ջանք չի պահանջում և անվճար է….
    Իսկ արտահայտվելուց Դանդի Կապանի տնօրենի մասին բառերդ ընտրիր և չափավորիր, Վարազ, քանի որ դեմդ մեծատառով ու քեզնից 1000 գլուխ բարձր Մարդա կանգնած` թե՛ իր մարդկային հատկանիշներով, թե՛ արած գործերով և թե՛ իր անցած ուղիով…

  8. Աշոտ says:

    Հարգելի Վարազ Սյունի Ամստերդամից

    Ուզում եմ խնդրել Ձեզ պատմեիք միքիչ Ձեր մասին, Ձեր աշխատանքային փորձի և անցած ուղղու մասին: Ինչով եք զբաղվում հիմա, ինչ եք աշխատում, ինչ մասնագիտություն ունեք: Եղել եք արդյոք երբևիցե Կապան քաղաքւմ, ծանոթ եք Կապանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, խոսել բնակչության հետ, լսել նրանց կարծիքները տվյալ ընկերության վերաբերյալ: Հանդիպել եք արդյոք այդ ընկերության տնօրենին երբևիցե, շփվել եք, ճանաչել այդ մարդուն: Չեմ կարծում թե Ամստերդամից հնարավոր է այդ ամենը տեսնել կամ պատկերացնել: Որովհետև այստեղ խոսքը գնում է ոչ միայն 2-3% մասին, այլ Կապան քաղաքի ամբողջ ենթակառուցվածքի մասին: Ընկերության աշխատանքի դադարեցումից տուժելու են ոչ միայն աշխատակիցների ընտանիքները, այլև ամբողջ առևտրային և ծառայությունների մատուցման ոլորտը, ներքաղաքային տրանսպորտը, բանկային համակարգը, մանկապարտեզները և դպրոցները, պետական սեկտորը, պետբյուջեն և այլն: Ինձ թվում է մինիմալ տնտեսագիտական գիտելիքներ ունեցող մարդիք կհասկանան, թե ինչ հետևանք է բերում նմանատիպ ընկերությունների աշխատանքի դադարեցումը այն ռեգիոնին, որտեղ ծավալված է նրանց գործունեությունը:
    Նման կոշտ հայտարարություններ անելու և մեղադրանքներ հայտնելու համար պետք է շատ ուժեղ և ռեալ հիմքեր ունենալ:

  9. ARMENIA says:

    Հարգելի համերկրացիներ Վարազ Սյունին պետք է փառապանծ զգա իրեն, որ իր մեկնաբանություններին պատասխանում են. հետևաբար նրան նշանակություն ենք տալիս,չնայած այն հարցին, թե արդյոք ինքը հենց իրեն ու իր հրապարակած տեղեկություններին նշանակություն է տալիս թե ոչ: Արդյոք հավաստի տվյալների հիման վրա է խոսում թե ոչ: Կապան քաղաքում ապրողները միանշանակ լավ գիտեն այդ հարցերի պատասխանները: Կապանի բնակչության մեծ մասն է այս ընկերության հույսին ապրում Կապանում, Հայաստանում: Ժողովուրդն այս Մարդուն միշտ էլ շնորհակալ է եղել ու կլինի: Իսկ ինչ վերաբերում է քո կողմից նշված 2-3 %-ին ասեմ, որ ամենքիչը 15-20%-ն աշխատում է այս ընկերությունում, հետևաբար նրանց ընտանիքներն էլ են սնվում այս ընկերությունից: Փորդ ծակում է, որ այդքան մարդ է ապրում ու աշխատաում այս քաղաքում: Ուզածդ որն է, որ այս մի բուռն էլ գնան Ռուսաստան անվերադարձ?

  10. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Արդեն 4 տարի է,որ այս «անկախները» նույն տակտիկան են փորձում կիրառել.այն է՝ փորձել լեզվակռիվ սարքել իմ ԱՆՁԻ հետ/շուրջ,որպեսզի ուշադրությունը շեղեն իմ բարձրացրած կարևոր հարցերից/գրածներիցս: Շնորհակալություն Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆին/«Առավոտին»,որ սա թույլ չեն տալիս:

    Իհարկե էդ մարդը (ու իր շեֆերը) ԳԵՐՇԱՀՈՒՅԹԻ հետևից են ընկած: Գիտե ՞ ս էդ կանադահայ «բարերարը» ինչքան բաժնետոմս ունի Դանդիներում- ԼԻՔԸ: Սա դեռ մի կողմ թողած. էս ամբողջ հանքային «Դանդիները» պատկանում է կանադա-հրեական մի խմբի/կլանի (հրեա Ned Goodman-ի գլխավորությամբ): Ned Goodman-ը ՄԵԾ փողեր է ներդնում Իսրայելի ռազմական արդյունաբերության մեջ,իսկ վերջինս էլ էդ զենքը վաճառում է Ադրբեջանին: Այսինքն, նաև «Դանդի փրիշս մեթալս Կապանի» միջոցով դուք ձեր ձեռքով ձեզ վտանգի տակ եք դնում: Կապանցի հանքափորը էդ աշխատավարձով ՄԻԱՅՆ հազիվ գոյատևում է.օրուկեր: Հուսով եմ այս ՓԱՍՏԸ «կլյաուզա» չես պիտակավորի:

    Իսկ թե ի՞ նչ անել. ես 22.07.2013-ին «Հետքում» տպել եմ լուրջ, 5 կետերով հոդված (« Քաջարանի հանքում կորած դեմոկրատիան, կամ՝ զանգն է զուր, երբ թշնամիդ ներսից է» վերնագրով ):

  11. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ինչ վերաբերում է մյուս կետին. նորից ՝ ես հանդես եմ գալիս ծածկանունով ու երբեք իմ ֆոտոն չեմ տեղադրում. ուստի՝ փառքի հետևից չեմ ընկած: Ուղղակի սիրտս ցավում է,որ ծննդավայրս ենթարկվում է հանքային տեռորիզմի,որից ԻՐԱԿԱՆՈՒՄ շահում են մի քանի մարդիկ/օտարներ: Կապանում ունեմ հարազատներ,պարբերաբար լինում եմ ու ձեր պատկերացրածից ՇԱՏ ԱՎԵԼԻ եմ տեղյակ ամեն ինչին:

  12. Mus says:

    Վարազ ՀԵՐՔ չի ԴԱՆԴԻ ՋԱՆԻՆ եք կպել, ետ որ ՈՒրիշ ՀԱՆՔԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ Ձեռնարկությունում դեպք լինում ու քողարկվումա ,բայց ԴԱՆԴԻՆ ԹԱՓԱՆՑԻԱԿ աշխատում կպնում եք ԴԱՆԴԻՆ,ԻՆՉՈՒ? Ինչի մի անգամ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ Ձեռնարկության մասին չեք խոսում??? ՀԵՐՔ ԵՂԱՎ էլի …միքիչ ՄԱՐԴ ԵՂԵՔ. ՇԱՏԵՐՆԵՆ ԵՐԱԶՈՒՄ ԴԱՆԴԻՈՒՄ ԱՇԽԱՏԵՆ…ասեմ իմանաք…………..

  13. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էլի ՞: Իսկ ի ՞նչ գիտես,թե «ՈՒրիշ ՀԱՆՔԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ Ձեռնարկությունում դեպք լինում ու քողարկվումա »: Եթե ԿՈՆԿՐԵՏ փաստ-դեպք գիտես,որ քողարկել են, խնդրեմ, ասա,մենք էլ իմանանք:

    Ոչ ոք չի երազում 27 տարեկանում «թափանցիկ ու ապահով» ԴԱՆԴԻՒ հանքում ոտքը/ոտքերը կորցնի: ՈՉ ՄԵԿԴ ՉԵՔ պատասխանում. բա էդ տղան ի՞նչ պիտի անի 10 տարի հետո, երբ «Դանդի փրիշս մեթալս Կապանը » վեշերը հավաքի ու գնա: Իսկ էդ տղան դեռ 37 տարեկան է լինելու ու ԱՅԴՊԻՍԻ վիճակում:

  14. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իմ «փորփրելով» չի. հանքանյութը մի օր վերջանալու է: Վեր են կենալու գնան ու որպես «ժառանգություն» թողնելու են հսկա հանքափոսերը ու բաց/թունավոր պոչամբարները: Իսկ սյունեցին կանգնելու է ԱՎԵԼԻ ՄԵԾ կոտրած տաշտակի առաջ:

  15. Աննա says:

    https://econews.am/hy/?p=14722

    https://econews.am/hy/?p=14689

    Այս դեպքերի մասին էլ մի բան գրեք… Վարազ դու էլ մեկնաբանություններ գրիր…

  16. Hasmik says:

    Վարազ Սյունի
    Եթե իրականում այդքան մտահոգված ես քո հայրենի քաղաքով, ապա բարի լինեիր մնայիր ասյտեղ և հոգ տանեիր քաղաքիդ մասին փորձեիր մի փոքրիկ լավ բան անեիր քաղաքիդ համար: Քար շպրտելը շատ լավ է ստացվում քեզ մոտ ուղղակի հիանալի: Նկարդ ճիշտ էլ անում ես որ չես դնում, դեմքդ շատ պարզ երևում է, ինչ վերաբերվում է դժբախտ պատահարին, ասեմ իմանաս, որ երևի թե Սամվելը առաջին մարդը կլինի ով մեր երկրում դժբախտ պատահարից հետո կպահպանի իր արժեքը որպես մարդ անհատականություն և կշարունակի ապրել մեզ հետ հավասար և դա այն պարզ պատճառով, որ նա աշխատում է ԴՓՄԿ-ում: Եվ մեկ շատ կարևոր հանգամանք, որ վերաբերվում է քեզ և այսպես անգրագետ հայերեն գրողներին. այս պահին դու ոչ թե քո հայրենիքն ես պաշտպանում, այլ ցեխ ես շպրտում նրա վրա, քանի որ դու ապրում ես արտերկրում և փնովում ես այստեղ ապրողներին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031