Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր արու զավակ է լույս աշխարհ բերել: Մայրիկի եւ երեխայի մոտ ամեն բան նորմալ է: Aravot.am-ի տեղեկություններով երեխայի քաշը 3 կգ 200 գրամ է, հասակը՝ 51 սմ: Հռիփսիմեն եւ ամուսինը՝ Տարոնը, որ նույնպես ծանրորդ է, առաջնեկի անունը դնելու են Աշոտ՝ հորական պապիկի անունով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ