Ընդդեմ քաղաքային հասարակական տրանսպորտի թանկացման անցկացվող բազմաթիվ ակցիաներին ավելացել է եւս մեկը՝ Freecar.am կայքը: Նախաձեռնությունը նման է աշխարհում ընդունված Carpool անվամբ նախաձեռնության՝ անվճար նույն ուղղությամբ գնացող այլ ուղեւորների տեղափոխումը: Freecar.am կայքում կարող եք ծանոթանալ նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նշված երթուղիներով տեղափոխել համապատասխան քանակով մարդկանց: Արդեն իսկ կայքում գրանցված են եւ իրենց անվճար «չվերթներն» են առաջարկում մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ նշելով իրենց ուղղությունը, ժամը եւ պայմանները, ասենք՝ «ծխելն արգելվում է» կամ «ամրագոտի կապելը պարտադիր է»:
«Առավոտ» օրաթերթ