Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկական թեմաներով հոդվածներով «Առավոտն» առաջատար է

Հուլիս 25,2013 13:59

Փաստում է Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտական խումբը

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հեղինակային խմբի կողմից իրականացվել էՀայաստանի եւ նրա սահմաններից դուրս հրատարակվող հայկական մամուլի՝ «Առավոտ» (ՀՀ), «Ալիք» (ԻՀ), «НОЕВ КОВЧЕГ» (ՌԴ), «Ասպարեզ» (ԱՄՆ) համադրական ուսումնասիրություն: Այն կատարվել է «Սեփական ու այլազգի միջավայրերում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ՀՀ պետական նպատակային ծրագրի շրջանակներում:

Հետազոտության հիմքում ընկած են 2005-2010թթ. հրատարակված հայկական թերթերի նյութերը, որոնք մշակվել են որակական ու քանակական չափանիշներով: Կատարված վերլուծությունները հնարավորություն տվեցին բացահայտել հայրենիքի ու սփյուռքի ընկալման, պատմական եւ արդի համազգային իրադարձությունների դերը, հայ ժողովրդի տարբեր հատվածների փոխհարաբերությունների դինամիկան, տնտեսական եւ մշակութային առնչությունների համատեքստը: Գրքի խմբագիրը, հետազոտությունների հեղինակն ու ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Կարապետյանը: Ըստ հեղինակների, «Առավոտը» ընտրվել է որպես հետազոտության տեղեկատվության աղբյուր՝ հաշվի առնելով նրա ընթերցվող եւ վստահելի հայկական թերթ լինելու հանգամանքը:

Գրքի հեղինակները փաստել են, որ, ասպես ասած, հայկական թեմաներով հոդվածների քանակով առաջատարը «Առավոտն» է, ապա «Ասպարեզը», «Ալիքը», «НОЕВ КОВЧЕГ»-ը: Միացյալ Նահանգների եւ Իրանի հայկական մամուլն ավելի շատ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, կարեւորել հայ համայնքի՝ տվյալ պետության ու ինստիտուտների հետ փոխհարաբերությւոնները, քան բուն համայնքի հետ գործունեությունը: «НОЕВ КОВЧЕГ»-ն ավելի շատ անդրադարձել է Հայաստանի ներքին խնդիրներին, «Ասպարեզը» հավասարապես է լուսաբանել եւ համայնքի խնդիրներն ու իրադարձությւոնները, եւ բնակության երկրի հետ հարաբերությունները: Բոլոր թերթերից ամենաշատը «Ալիքն» է կարեւորել հայրենիք-Սփյուռք կապը, այն կազմել է թեմաների 8,9%-ը:

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ցեղասպանության թեմայի արծարծման բնույթով «Առավոտ» եւ «НОЕВ КОВЧЕГ» թերթերն իրա՛ր են նման, «Ալիքն» ու «Ասպարեզը»՝ միմյանց: «Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հոդվածները վերջին երկու թերթերում առաջնահերթ տեղ են գրավում, ինչը կարելի է բացատրել դրանց «ազգային» բնույթ ունեցող տեղեկատվության տարածման գործառույթով, որի նպատակը հաջորդական քայլերով մեկ պահանջի շուրջը համայնքի համախմբումն է: ՀՀ-ում եւ ՌԴ-ում առավել ակտուալ է նշված համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների դիտարկումը, եւ ապա միայն Ցեղասպանության ճանաչումը»,- ասվում է գրքում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031