Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Սամվել Նիկոյանի, ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը ենթադրում է նաեւ ԼՂՀ խնդրի կարգավորում

Հուլիս 25,2013 13:47

Ի՞նչ կարող է տան ԵՄ ասոցացման համաձայնագիրը տալ Հայաստանին եւ ի՞նչ կարող է վերցնել Հայաստանից: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում այս հարցերի պատասխանը փորձեց հստակեցնել ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Նա փորձեց ավելի կենցաղային օրինակներով ներկայացնել պատկերը`խնդիրը հանրությանն առավել ընկալելի դարձնելու համար. «Մենք ունեցել ենք հարեւաններ, ապրել ենք միասին, եթե հարեւանների տունը խնդիր է, եղել, կրակ է եղել, փոխադարձաբար միմյանց օգնել ենք դարերի ընթացքում: Խոսքը գնում է հայ-ռուսական հարաբերությունների մասին, լինեն դրանք առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմներ, ռուս-թուրքական, հայ-ռուսական զենքը գործել է նույն ուղղությամբ: Հիմա մեզ մեր այլ նոր հարեւան, ԵՄ-ն, որը տասնամյակների պատմություն է, իր դռները փոքր-ինչ բացում է, ձեռքը մեկնում է, ասում է`առաջարկում են բարեկամություն: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, ասել, ինչո՞ւ Հայաստանը պետք է բարեկամության եւ համագործակցության պարզած ձեռքին խփի: Կարծում եմ, ոչ»:

Սամվել Նիկոյանը գտնում է, որ Հայաստանին պետք են նոր տնտեսական հնարավորություններ, նոր շուկաներ, նոր ներդրումներ: Ինչպես նաեւ`լրացուցիչ գործուն մեխանիզմներ ԼՂՀ-ի հարցում. «համանախագահ երկրներից մեկը ԵՄ անդամ է, մյուսը ներկայացնում է Արեւմուտքը: Այդ առումով եվս, կարծում եմ, մեզ նպատակահարմար է, որ այդ պարզած ձեռքին մենք չխփենք: Դա կարեւոր է նաեւ մեր ազգային անվտանգության տեսակետից: Դա ևս մեկ հրապարակ է, որտեղ մենք խնդիրը կարող են ք դնել ՀՀ շրջափակման վերաբերյալ: Խոսքը Թուրքիայի մասին է: Դա մեր երկրի համար կլինի լրացուցիչ տնտեսական, ֆինանսական եւ ազգային անվտանգության հնարավորություն»: 

Aravot.am-ը հետաքրքրվեց`տեղյա՞կ է Սամվել Նիկոյանը, ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկվե՞լ են ԼՂՀ-ին վերաբերվող հարցեր, քանի որ ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ քանիցս եւ հստակ ասացին, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծումը ԵՄ-ի մանդատի մեջ չի մտնում: Նիկոյանն ասաց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն այժմ մեկ մաքսային միության մեջ են եւ ենթադրվում է, որ որեւէ կառույցի հետ Հայաստանի համագործակցության դեպքում ԼՂՀ-ն էլ պետք է համագործակցի. «Մեզ համար ինքնանպատակ չի որեւէ գործընթացներին մասնակցելը: Մեր պետության եւ ազգի համար առաջնային խնդիրը ԼՂՀ-ի խնդիրն է: Եթե որեւիցե ինտեգրացիոն գործընթաց կարող է փոքր-ինչ խաթարել մեր ազգային նպատակները, իհարկե այդ պրոցեսը չի կարող այդ ուղղությամբ զարգանալ»:

Մեր հաջորդ հարցին ի պատասխան էլ ասաց, որ կոնկրետ տվյալ պարագայում, ինչքանով որ ինքն է տիրապետում, ԼՂՀ հարցը պաշտոնական բանակցային հարց չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031