Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի որոշումն օրենքի խախտում չի պարունակում. Հրայր Թովմասյան

Հուլիս 25,2013 13:37

Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումն օրենքի խախտում չի պարունակում. կառավարության հուլիսի 25-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքապետի որոշումը չի խախտում իրավական ակտերի մասին օրենքը, ըստ որի` որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո:

«Եթե սակագները բարձրացվել են, որպեսզի որոշ մարդիկ հարստանան, ապա կառավարության ցանկացած անդամ դեմ է դրան: Բայց եթե ունենալու ենք նոր որակի տրանսպորտ, ապա պետք է նստենք ու քննարկենք դա: Միգուցե հստակ հաշվարկված չէր, կամ անտեսվել էր այն, որ մենք ունենք սոցիալապես խոցելի խմբեր՝ հաշմանդամներ, ուսանողներ,  եւ միգուցե պետք էր տարբերակված մոտեցումներ ցուցաբերել»:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ արդյոք անօրինական գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտի ծառայության դիմաց, Հրայր Թովմասյանն ասել է հետեւյալը. «Ո՛չ, անօրինական չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031