Լրահոս
Օրվա լրահոսը

25 համարի երթուղայինների վարորդներին ստուգո՞ւմ են

Հուլիս 25,2013 13:19

25 համարի երթուղայինների վարորդների խոսքով, իրենց վրա մարդ են դրել, որ ստուգի, թե օրվա ընթացքում քանի դրամով են քշում ու թե քանի դրամ են վճարում ուղեւորները: Այս մասին այսօր ասաց վարորդներից մեկը, որը փորձում էր 100 դրամ վճարող ուղեւորին համոզել, որ իրենք չեն կարող չենթարկվել: «Մեր վրա պլան է դրած, մենք պետական ենք, ու քշենք-չքշենք, մեկ ա` պետք է պլանը տանք:

Օր է լինում՝ հազիվ 2000 դրամ ենք աշխատում, հացի փող հասցնում: Բա հիմա, որ էտ 150 դրամը չվճարեք, մենք ո՞նց կապրենք: Համ էլ, բա որ հացը թանկացրին, խի՞ չէիք բողոքում: Դե գնացեք խանութ 100 դրամ տվեք՝ հաց առեք, ասեք՝ ավել չենք վճարի, տեսեք տենց կլինի…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031