Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեյկոզով հիվանդ տղային աջակցելու համար Ձորջ Բուշ ավագը խուզել է մազերը

Հուլիս 25,2013 13:02

«Ազատություն» ռադիոկայանՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Զորջ Բուշ ավագը խուզել է մազերը, այսպիսով իր աջակցությունը ցույց տալով 2 տարեկան մի տղայի, ով զրկվել է մազերից լեյկոզի դեմ բուժում ստանալու արդյունքում:
ԱՄՆ-ի 89-ամյա նախկին նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Բուշը եւ նրա 26 աշխատակիցները խուզել են մազերը` նախկին նախագահի անվտանգության աշխատակիցներից մեկի մանկահասակ որդուն` Պատրիկին իրենց աջակցությունը ցույց տալու համար:

Բուշի աշխատակիցները նաև մի վեբկայք են ստեղծել, որով փորձում են գումար հայթայթել երեխայի բուժման ծախսերը հոգալու համար:

1989-ից 1993 թվականներին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած Բուշը եւ նրա կինը` Բարբարան, շուրջ 60 տարի առաջ կորցրել են իրենց 4-ամյա դստերը` Ռոբինին, ով լեյկոզով հիվանդ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031