Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզպետը ինչի՞ համար եւ ինչքա՞ն է պարգեւատրել մարզպետարանի աշխատողներին

Հուլիս 25,2013 12:48

Մարզպետարանի կայքում որոշումների հավելվածները չկան

Հուլիսի 18-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել 2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել մարզպետարանի աշխատակազմի պահպանման «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցներից՝ համաձայն որոշման հավելվածի:

Նույն օրը մարզպետը մեկ այլ որոշում է ընդունել՝ մարզպետարանի աշխատակազմի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրել մարզպետարանի աշխատակազմի պահպանման «այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

Սույն որոշումների կատարումը մարզպետը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, գլխավոր ֆինանսիստ Սվետլանա Դավթյանին:

Թեեւ մարզպետի որոշումներում նշված է դրանց հավելվածների մասին, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում(www.tavush.gov.am) այդ հավելվածները չկան: Դրանցում հավանաբար պետք է նշված լինեին պարգեւատրվողների անունները, նրանց պաշտոնները, պարգեւատրման գումարի չափը:

Հարց է ծագում՝ ի՞նչ հաջողությունների համար են պետական բյուջեի սուղ միջոցներից պարգեւատրվում մարզպետարանի աշխատողները՝ մարզի համայնքների բյուջեների, սեփական եկամուտների ցածր կատարողականի՞, մարզում գյուղատնտեսական շուկաների , մսի, բրդի, կաշվի,հավի ձվի մթերման կայանների, հակակարկտային կայանների բացակայությա՞ն, սահմանամերձ մարզից շարունակվող արտագաղթի համա՞ր, թե՞….

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031