Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը դեռ նախորդ դատական նիստին ավարտել էր նախնական դատական նիստը եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ»ՍՊ ընկերության դեմ ընդդեմ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի` ավելացված արժեքի հարկի՝(34 միլիոն դրամի չափով) վերաբերյալ հարկային հաշիվ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, գործով ազդարարել էր դատաքննություն:
Դա նշանակում էր, որ կողմերը իրավունք չունեին նոր ապացույցներ ներկայացնել դատարան:
Սակայն այսօր «ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեյրան Գրիգորյանը ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի մի փաստաթուղթ, որը վերաբերում էր գործարքների կնքմանը, հարկ վճարելուն:
«Օլիմպի»(«Միլանոյի») ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանն առարկեց տվյալ ապացույցի դեմ, ասելով, որ կողմը օրենքով սահմանված կարգով իրավունք չունի այս փուլում ներկայացնել տվյալ ապացույցը, եւ միջնորդեց, որպեսզի այն մերժվի:
Դատարանը մերժեց:
«ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը ժամանակ է խնդրել դատավորին բացարկ հայտնելու համար:
Կարդացեք նաև
Օգոստոսի 7-ին նա կներկայացնի բացարկի տեքստը:
Նշենք, որ 7 տարվա դատական գործընթացների ժամանակ սա առաջին «պարտությունն էր», որը կրեց դատավորին բացարկ հայտնած ԱՎՈ-ն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ