Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Զավեշտալից մի արտահայտություն է շրջում` «հօգուտ ժողովրդի թանկացվում է ուղեվարձը»

Հուլիս 25,2013 12:36
Vahagn Xachatryan

Հատված տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:
   –Չնայած շարունակվող բողոքի ակցիաներին, քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարում են` տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, եւ փորձում տարբեր հիմնավորումներ բերել: Նաեւ, թե նորմալ սպասարկման համար «գծատերերը» մեծ գումարներ են ներդրել, անգամ բանկերում գրավ են դրել իրենց ունեցվածքն ու որակյալ ավտոբուսներ ներկրել: Հիմա եկել է վարկերը մարելու ժամանակը:
-Ծիծաղելի պատճառաբանություն: Չի՛ կարելի հեքիաթներ պատմել: Եթե անգամ ասվածը ճիշտ է, ապա քաղաքապետարանի կատարած հաշվարկ-հիմնավորումը հակառակն է ապացուցում, կարդացեք` կհամոզվեք:
Գրված է, երթուղայինը, որն, օրինակ, Դավիթաշենից հասնում է մինչեւ Վարդաշեն, տեղափոխում է ընդամենը 15 մարդ, բայց իրական հաշվարկը երկու անգամ ավելին է ցույց տալիս:
Նույն կերպ գրում են` յուրաքանչյուր մեքենայի ամսական սպասարկումը 200 000 դրամ է, բայց արդյոք այդքան է, գծի սպասարկումը` 16 000, այլ ծախսերը` 49 000, ի՞նչ թվեր են սրանք` կասկածելի ու անհասկանալի: Գազի գինն էլ 220 դրամ են հաշվարկել, երբ այն 200 է:
Այս հաշվարկներին նայում ես ու հասկանում, թե իրականում այդ մարդիկ ի՜նչ փողեր են աշխատում: Փաստորեն 150 դրամի հիմնավորմամբ բացահայտեցին, թե ինչպես են գոյանում ստվերային գումարները: Այնպես որ, իրենց կատարած հաշվարկը վերահաշվարկելով կարելի է ապացուցել, որ սակագնի բարձրացման անհրաժեշտություն չկա:
   –Բայց պարզվում է, որ գծատերերի ախորժակն ավելին է եղել, ու եթե քաղաքապետարանն ականջալուր լիներ նրանց պահանջին` ուղեվարձը կհասներ 210 դրամի: Բայց քանի որ գիտակցել են երկրի սոցիալական ծանր վիճակը, բարեբախտաբար կանգնել են նվազագույնի վրա:
-Այս օրերին զավեշտալից մի արտահայտություն է շրջում` «հօգուտ ժողովրդի թանկացվում է ուղեվարձը», եթե իրենց թվում է, որ մեզ լավություն են անում` խիստ սխալվում են: Շատ հետաքրքիր է, 210 դրա՞մը որտեղից ստացան: Ու լավ կլինի, որ հրապարակեն, թե ինչի՞ հիման վրա քաղաքային իշխանությունները բարձրացրին ուղեվարձը, ներկայացնեն մեխանիզմը` ո՞վ դիմեց, ո՞ւմ դիմեց, որտե՞ղ եւ ի՞նչ քննարկվեց:
Տարօրինակ է, բայց կարծես թե չկա սակագների բարձրացման մասին պաշտոնական որոշումը, քանի որ այն ոչ մի տեղ չի հրապարակվել. ստացվում է՝ գործ ունենք ոչ օրինակա՞ն գործընթացի հետ
   -Ա՜յ, հե՛նց այստեղ է թաքնված շան գլուխը` ինչպե՞ս սահմանվեց այս սակագինը: Հայտնի է, որ նման դեպքերում գործում է հետեւյալ մեխանիզմը. երկու ամիս առաջ դիմում են հանրային հանձնաժողովին, նիստեր են հրավիրվում, քննարկում, եւ նոր միայն որոշում է ընդունվում: Բայց այս դեպքում դա տեղի չունեցավ: Ուրեմն ինչպե՞ս ընդունվեց վերջնական որոշումը, ի վերջո, պաշտոնական փաստաթուղթ կա՞, թե՞ չկա:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031