Այս պահին ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա կազմակերպած երիտասարդները հրապարակից շարժվում են Երեւանի քաղաքապետարան: Նրանց երթը հսկում են մի քանի ոստիկաններ:
Ճանապարհին երիտասարդներին միացավ ակտիվիստներից մեկը, որը ձեռքին ուներ տորթ, որի վրա գրված էր «50 դրամ»: Տորթով երիտասարդները շարունակեցին իրենց ճանապարհը:
Քաղաքապետարանի մոտ նրանց սպասում էր եւս մի քանի տասնյակ ակտիվիստներ եւ ոստիկաններ: Երթի ընթացքում երիտասարդները միմյանց հետ կատակում էին՝ «Տորթը պահեք, թե չէ սոված ակտիվիստներ ենք, կուտենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ