Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանին փորձում են իշխանության քավության նոխազ դարձնել».«Հայազն»-ի անդամ (Տեսանյութ)

Հուլիս 25,2013 12:19

«Տրանսպորտի գինը կվերադառնա հարյուր դրամի՝ ես դրանում կասկած չունեմ»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հայտարարեց «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի փորձագետ, քաղաքագետ Սարո Սարոյանը:

Նա կարևոր համարեց հետևյալ հանգամանքները. «Կարևոր է այն, որ հատկապես ուսանողությունը ուսման պրոցեսի մեջ չէ և ազատ ժամանակ շատ ավելի ունի, քան կլիներ ուսման պրոցեսի ժամանակ: Նա կաշկանդված չէ նույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի խոչընդոտներով: Ուսանողության գիտակցական մակարդակը բարձրացել է»:

Ս. Սարոյանը կարծում է, որ վարչախմբին փաստի առաջ են կանգնեցրել. «Առաջին օրերին վարչախումբը դաշտ բերեց կրիմինալին, թաղային խուժանին, հետո ոստիկանությանը, որին հրահանգված էր տարբեր ձևերով խոչընդոտել այս ակտիվությանը: Բայց իրականում վարչախումբը չի հասցնում դեպքերի ընթացքի հետևից, չի հասկանում՝ ինչն է կատարվում Երևանում և չի կարողանում դեմն առնել այս իրավիճակի»:

Ըստ Ս. Սարոյանի՝ այս ամենը մի քանի օր դեռ կտևի, ու չպետք է բացառել, որ վարչախումբը կգնա կոշտ ուժային տարբերակով շարժումը լռեցնելու:

Հարցին՝ ինչո՞ւ դեռ վարորդները չեն ինքնակազմակերպվում, «Հայազն» կուսակցության մամուլի խոսնակ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ զարմացնում են այն հեքիաթները, թե ուղեվարձի թանկացումից հետո վարորդները կլինեն մաքուր, շպարված օսլայված, մի քանի լեզվի տիրապետող: Ուստի կարող են վարորդներին վախեցնել, թե աշխատանք կկորցնես, նույն հեքիաթներն են նրանց պատմում, թե ավելի լավ աշխատանքային պայմաններ կստեղծվեն: Այս հարցի պատասխանն է տվել գիծ աշխատացնելուց շատ լավ հասկացող մարդ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ վարորդների աշխատավարձը չի բարձրացվելու»:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հիշեցրեց Գագիկ Բեգլարյանի այն հայտարարությունը, թե «տրանսպորտի թանկացումը լինելու է հօգուտ ժողովրդի» և փաստեց, որ թանկացումը ժողովրդին միավորեց ու ինքնակազմակերպեց:

Ա. Մկրտչյանն ասաց, որ իրենք «հույս չունեն, որ Տարոն Մարգարյանը, Գալուստ Սահակյանը, Տիգրան Սարգսյանը և այլք պիտի իրենց գծերից հրաժարվեն»: Այնուհետև տեղեկացրեց, որ իրենք քաղաքապետարանին պահանջագիր են ներկայացրել, որ անհիմն թանկացումը, գծատերերի հասկացությունը չեղյալ համարեն, վճարի համակարգից փոփոխություն կատարվի դեպի քարտային վճարման համակարգ, բարելավվի վարորդների աշխատանքային ռեժիմը:

Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ գնահատական կտաք ոստիկանության պահվածքին, ակտիվիստների դեմ բռնություններին, Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Բարձրաստիճան ոստիկանները պրովոկացիաներ են անում՝ փոխգնդապետեր, գնդապետեր: Բայց կան ոստիկաններ, որոնց հետ միջոցառում անելը մեզ համար հաճելի ու ապահով է: Ուստի ոստիկանների ճնշող մեծամասնությունը մեր կողքին են»:

Ա. Մկրտչյանը փաստեց, որ «փորձում են Տարոն Մարգարյանին քավության նոխազ դարձնել» ու շարունակեց. «Իշխանությունների սոխակները սկսել են սոցցանցերում ակտիվորեն քննադատել Տարոնին, բնականաբար դա պատահական չէ, այս ամենը իշխանության կողմից ուղղորդված է: Բոլոր սլաքները փորձում են Տարոնի վրա տանել, բայց հասկանում ենք, որ Տարոնը նման որոշում ինքնագլուխ կայացնել չէր կարող: Տարոնին փորձում են իշխանության քավության նոխազ դարձնել:Մենք տեսել ենք «Տարոն սիրուն չի»-ի դեպքը, երբ շոու կազմակերպեցին: Հիմա էլ հնարավոր է նման ռիսկ, բայց այս ընդվզումից հետո հնարավոր չի լինի Սերժ Սարգսյանի գթասրտությունը ներկայացնել ժողովրդին»:

Ա. Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 18.00-ին երթ է կազմակերպվելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031