Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ ուղեվարձի մասին. «Այստեղ իսկապես որոշ բացթողում կա»

Հուլիս 25,2013 12:07
mkrtich minasyan

Երեկ փորձեցինք պարզել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ տեսակետը ուղեվարձի 50 տոկոս բարձրացման եւ դրա շուրջ ծավալվող «ուղեվարձային շարժման» մասին։
-Կարծում եմ, հիմնավորումը լիարժեք չէ։ Պետք է ենթադրել, որ այստեղ իսկապես որոշ բացթողում կա։ Միանշանակ է նաեւ, որ այդ որոշումը ոչ միայն պիտի հիմնավորել համոզիչ փաստարկներով, այլեւ ապացուցել, որ ուղեվարձը թանկացնելով՝ սպասարկման որակն ենք բարձրացրել եւ նորմալ, քաղաքակիրթ ծառայություններ ենք մատուցում քաղաքացիներին, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։
-Հիմնավորումներից մեկն էլ, ի դեպ, այն է, թե ամառ է՝ ուղեւորահոսքը պակասել է, ստիպված բարձրացրել են ուղեվարձը, որպեսզի կարողանան վճարել վարորդների աշխատավարձերը եւ հատուցել գծատերերի «վնասները»։ Այդ մոտեցումն ընդունելի՞ է, ձեր կարծիքով։
-Չեմ կարծում, թե դա ամենախելամիտ բացատրությունն է։
-Նույն քաղաքակիրթ աշխարհը վաղուց գտել է քաղաքային տրանսպորտը պատշաճ վիճակում պահելու եւ սպասարկման համապատասխան որակ ապահովելու բանալին։ Դա տրանսպորտի մասնակի սուբսիդավորումն է։ Ինչո՞ւ այդ փորձը մեզանում չի կիրառվում։ 
-Ինչ խոսք, պետությունն այստեղ եւս անելիք ունի՝ իր չինովնիկների, ոլորտի պատասխանատուների միջոցով, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ամբողջ աշխարհում էլ տրանսպորտը սուբսիդավորվում է. ժամանակին մեր երկրում էլ այդպես էր՝ առանց սուբսիդավորման տրանսպորտը չէր կարող աշխատել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031