Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանին ռեժիմը լվաց

Հուլիս 25,2013 11:14

Եվ այսպես՝ ավելի քան մեկ տարի տեւած քննությունից հետո երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման գործով քրեական հետապնդումը դադարեցնում է։

Սա, իհարկե, շատերի համար սպասելի որոշում էր, քանի որ ի սկզբանե էլ անգամ ոչ մասնագետների համար, տեսանելի էր, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործի հիմքերը, մեղմ ասած, վիճահարույց են։

Բոլորի համար էլ պարզ էր, որ այդ ամենի նպատակը Օսկանյանին՝ որպես ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու, ասպարեզից հեռացնելն էր։ Կստացվեր նրան նաեւ բանտ նստեցնել՝ լավ չէր ստացվի՝ համենայնդեպս ընտրական տարում նա կչեզոքացվեր։

Ինչպես տեսանք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արհեստավարժ գլխավորությամբ իշխանություններին հաջողվեց իրականացնել միայն նվազագույնը՝ պլան մինիմումը՝ Օսկանյանի գործի քննությունը երկարաձգելով մինչեւ բոլոր ընտրական պրոցեսների ավարտը։ Ամերիկացի բարերար Հանթսմանի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամին նվիրաբերած փողերը յուրացնելու մեջ մեղադրվող Օսկանյանին մի ամբողջ տարի ԱԱԾ տանել-բերելուց հետո, սակայն, իշխանությունները չէին կարող հենց այնպես վերցնել ու հայտարարել, որ քրեական գործը կարճվում է՝ առանց քիչ թե շատ հիմնավոր բացատրության։ Ինչն էլ երեկ տարածած հաղորդագրության մեջ փորձեց անել ԱԱԾ-ն՝ նշելով որ Օսկանյանը խոստովանել է իր իսկ հիմնադրած «Սիվիլիթաս»–ին բարեգործական նպատակներով նվիրաբերված գումարներն անձնական նպատակներով օգտագործելու փաստը եւ վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած տարբերությունը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031