Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբեմնի գորշացած ու անտարբեր դարձած Երեւանի հետքն անգամ չի երեւում

Հուլիս 25,2013 10:57

Ուղեվարձի բարձրացման դեմ այս պայքարն արդեն վերածվել է տոնի, որը կամաց– կամաց դառնում է յուրաքանչյուրինը։ Ակցիայի մասնակիցների թիվն օր օրի աճում է։ Եվ երբեմնի գորշացած ու անտարբեր դարձած Երեւանի հետքն անգամ չի երեւում։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է գոնե երեկոյան այցելել Մաշտոցի պողոտա։

Այստեղ կտեսնենք այն, ինչ տեսնելու հույս թերեւս ոչ ոք չուներ։ Կտեսնենք տպավորիչ լիմուզին, որը աշխատում է freecar ռեժիմով ու մարդկանց անվճար տեղափոխում է որեւէ երթուղով։

Կտեսնենք «կվադրոցիկլ», որն ունի ընդամենը մի ուղեւորի տեղ, բայց էլի մարդ է տեղափոխում։

Կտեսնենք թանկարժեք ջիփեր, որոնց վարորդները մարդկանց կոչ են անում չվճարել 150 դրամ ուղեվարձ եւ առաջարկում են անվճար տեղափոխել քաղաքի այս կամ այն ծայրամասը…:

Իսկ ամենակարեւորը՝ կտեսնենք պայծառ ու լուսավոր երիտասարդ դեմքեր, որոնք Անկախ Հայաստանի ծնունդ են եւ Քաղաքացի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031