Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր աղջիկներից միայն Մարիա Կուրսովան է առավելության հասել

Հուլիս 25,2013 10:55

Այսօր Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի չորս շախմատիստուհիների զույգերը լինելու են. Մարիա Կուրսովա-Իրինա Բուլմագա (Ռումինիա), Լիլիթ Գալոյան-Լելա Ջավախիշվիլի (Վրաստան), Լիլիթ Մկրտչյան-Մերի Արաբիձե (Վրաստան), Աննա Հայրապետյան-Բարբարա Դիզդարեւիչ (Սերբիա):
Մեր աղջիկներից միայն Մարիա Կուրսովան է մեկնարկային երկու տուրերում առավելության հասել մրցակիցների նկատմամբ: Մյուս երեք շախմատիստուհիները երեկ ոչ-ոքի են խաղացել: Նրանք մրցաշարային աղյուսակում դասավորված են այսպիսի հաջորդականությամբ:
24.Մարիա Կուրսովա՝ 2,0 միավոր
29.Լիլիթ Գալոյան՝ 1,5
45.Լիլիթ Մկրտչյան՝ 1,5
115. Աննա Հայրապետյան՝ 0,5:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 35 երկրի 169 շախմատիստուհի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031