«Ազատություն» ռադիոկայան. 2007-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքը կդառնա աշխարհահռչակ Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկի` Ռոբեր Փաուերսի` օգոստոսի 4-ին Ստամբուլում կայանալիք համերգի գլխավոր հերոսներից մեկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը:
Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկն իր եվրոպական շրջագայության ընթացքում ներկայացնում է Pink Floyd-ի տասնմեկերորդ, թերևս ամենահայտնի ալբոմում` 1979-ին թողարկված The Wall-ում տեղ գտած երգերը:
Hurriyet-ի փոխանցմամբ Ստամբուլի տեխնիկական համալսարանի մարզադաշտում կայանալիք համերգի բեմական դեկորացիան իրենց մի մեծ` 120 մետրանոց պատ է ներկայացնելու, որի վրա էլ հենց փակցված կլինեն Հրանտ Դինքի, ինչպես նաև 1993 թվականին Թուրքիայում սպանված մեկ այլ լրագրողի` Ուրուր Հումույթի լուսանկարները:
Փաուերսի համերգի երրորդ հերոսը կլինի Թուրքական Հանրապետության` ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին վարչապետ Աշնան Մենդելեևը, ով 1960 թվականին մահապատժի ենթարկվեց հեղաշրջում իրականացրած զինվորականների կողմից:
Կարդացեք նաև
Ի դեպ, չի բացառվում, որ Փաուերսի ստամբուլյան համերգը սահուն կերպով վերածվի հունիսից Թուրքիայում սկիզբ առած հակակառավարական բողոքի ակցիաների շարունակությանը: «Գեզի» զբոսայգու բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր անց երաժիշտը հանդես էր եկել եկավ բաց նամակով` ուղղված թուրքական երիտասարդությանը:
«Ես ձեր կողքին եմ, մենք բոլորս ձեր կողքին ենք: Դու շատ իրավացի եք, երբ դիմադրում եք ավտորիտարիզմին և բռնաճնշումներին: Որքան ես եմ հասկանում համացանցում հայտնված տեղեկություններից, դուք դիմադրում եք մոլեռանդ կրոնապաշտներին: Թուրքիան ձեր երկիրն է և մենք աջակցում են ազատության համար մղվող ձեր պայքարին: Միաժամանակ, դուք պետք է գիտակցեք, թե որքան կարևոր է ձեր պայքարը ողջ աշխարհի համար», – նշել է Ուոթերսը՝ հավելելով․ – «Ձեր մեծ երկիրը գտնվում է արևելքի և արևմուտքի խաչմերուկում: Կոստանդնուպոլիսը համաշխարհային քաղաքակրթության լեգենդներից մեկն է»:
Ի դեպ, աշխարհահռչակ երաժշտի հայտարարության այս վերջին հատվածն առաջացել էր թուրքական հանրության մի զգալի մասի նյարդային արձագանքը: Բողոքի ակցիաներին մասնակցող թուրք ազգայնականներից մեկը Ուոթերսի անձնական էջում նույնիսկ գրել էր․ – «Իհարկե, շատ շնորհակալ ենք ձեր աջակցության համար: Պարզապես ցանկանում եմ տեղեկացնել, որ այս քաղաքն արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ դադարել է Կոստանդնուպոլիս կոչվել»:
Գեւորգ Ստամբոլցյան
Հարգելի պարոն Ստամբոլցյան,
նույն մարդը քանի՞անուն-ազգանուն կարող է ունենալ: Ռոջեր Ուոթերս, Ռոբեր Փաուերս……