Մինչեւ ուշ գիշեր, երկար քննարկման արդյունքում, որոշվեց երրորդ օրը ողջ աստղային կազմով նկարահանել սոցիալական հոլովակ, որտեղ նրանք հասարակ քաղաքացիներին կոչ կանեն չամաչել 100 դրամ վճարելուց, այլ ամաչել 150 վճարելուց, երբ շատերը չունեն այդ 50 դրամը։
Երեկ, վաղ առավոտյան, աստղերին ոչ սովոր ժամին, բոլորն արթնացան, պատրաստվեցին եւ հանդիպեցին Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում: Նկարահանումը երկար չտեւեց, բոլորը հավաքված էին եւ պարտաճանաչ։ Նկարահանման ավարտին մոտ ասպարեզում հայտնվեցին ոստիկանական համազգեստով երկու երիտասարդ, որոնք վրդովված մոտեցան ռեժիսոր Արման Մարությանին եւ պահանջեցին այդ տարածքում նկարահանում կատարելու թույլտվություն ցույց տալ։ Հնարամիտ ռեժիսորը ժամանակին հասկացավ, թե ինչպես կարող է հակադարձել, եւ շատ բարեհամբույր
պատասխանեց, որ իրենք տարիներ շարունակ այդ նույն տարածքում նկարահանել են «Կարգին սերիալ» հաղորդաշարը, եւ իրենցից երբեւիցե թույլտվություն չեն պահանջել։ Ոստիկանները խոստացան «ղեկավարությունից» ճշտել եւ արագ հեռացան։
«Ղեկավարության» պատասխանը ոչ ոքի համար անակնկալ չէր, եւ երբ նրանք վերադարձան արգելանքով, նկարահանման խումբն արդեն կատարել էր իր աշխատանքը եւ ուղեւորվում էր վարորդական «պարտավորությունը» կատարելու քաղաքում։
Կարդացեք նաև
Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Սա իմ կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է, որ իմ ազգի գեղեցիկը, մաքուրը, ազնիվը, վեհը,՝
Մաշտոցի պուրակի կրպակներից հետո թույլ չտվեց անգիտակից տրանսպորտի գների բարձրացմանը:
Այս օրինակով ականատես եմ, թե ինչպես է ձևավորվում առողջ հասարակարգ, ստեղծվում,՝ ազնիվ ու
մարդկային հասարակական տրիբունա, ապա կստեղծվի և հասարակական տրիբունալ:
Ես՝ իմ որդիների, ու թոռնիկների հետ հավասար պայքարում եմ և պայքարելու եմ, հանուն մեր
երազած Հայաստանի, այլ ոչ՛ կաշառակերերի, թալանչիների, անգրագետ՝ թաղի խուժանի և
կիսագրագետ անառակաբարո նրանց հովանավորողների:
Ես վերջապես իմ աչքերով տեսա, որ մենք ունենք գեղեցիկ և կիրթ մտավորականներ, որոնք իրոք
մտահոգված են իրենց երկրի ճակատագրով, իրենց ազգով, իրենց ժողովրդի ճակատագրով:
-Աստված Ձեզ ուժ ու եռանդ տա, Ձեր բոլոր բարեգործություններում, իսկ մենք՝ հասարակ ժողովուրդս, Ձեզ կգնհատենք, կմեծարենք ու կհարգենք, և միշտ Ձեր կողքին կանգնած կլինենք: