Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն խոստովանեց

Հուլիս 25,2013 10:34

Չորեքշաբթի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ դադարեցնում է Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը: ԱԱԾ-ն գործը կարճելու իր որոշումը հիմնավորում է նրանով, որ Վարդան Օսկանյանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության «խոստովանել է [Օսկանյանն իր հերթին հայտարարել է, որ ոչինչ էլ չի խոստովանել], որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին» և «կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324 դրամը և տվել է իր համաձայնությունը[…]»:
Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործը կարճելու ԱԱԾ-ի հիմնավորումը մի շարք հարցեր է առաջացնում:
Նախ, ստացվում է, որ ոչ թե Օսկանյանն է խոստովանում, այլ ԱԱԾ-ն է խոստովանում, որ նրա դեմ առաջադրված «փողերի լվացման» ծանր մեղադրանքը ի սկզբանե անհիմն էր, և ԱԱԾ-ն փաստացի ընդունում է իր սխալը՝ խնդիրը հանգուցալուծելով «հարկային պարտավորություններով»:
Երկրորդ, աբսուրդ է որոշման տրամաբանությունը: Վարդան Օսկանյանն իր հայտարարության մեջ ևս հեգնում է. «Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի»:
Իսկապես, ստացվում է, որ, օրինակ, Վազգեն Խաչիկյանը կամ Մարգար Օհանյանը կարող են դիմել ԱԱԾ-ին և հարկային մարմիններին՝ խնդրելով, որ իրենց թույլ տան հափշտակած պետական միջոցների մասով կատարել հարկային պարտավորություններ, և նրանց գործերը կարճվեն:

Կարեն Հարությունյան 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Պ-ն Վ.Օսկանյանը հայտարարում էր,որ իր նկատմամբ քր.գործը հարուցվել է քաղաքական նկատառումներով:Դրա մեջ իհարկե ճշմարտության էլեմենտներ կային:Սակայն նրա նկատմամբ հարուցված քր.գործի կարճումը ավելի քաղաքական որոշում է,քանի որ ըստ ԱԱԾ-ի հաղորդման,գործը կարճվել է,քանի որ Օսկանյանը ,,խոստովանել է,,և այլն:Սակայն ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշված չէ ՀՀ քր.դատ.օր-ի համապատասխան հոդվածը,որով ղեկավարվել է քննչական մարմինը՝գործը կարճելիս (դա քր. դատ. օր-ի 261 հոդվածի 4-րդ պահանջն է):Բացի դրանից, հարուցված քր. գործը կարճվում է ՀՀ քր. դատ. օր-ի 35 -րդ հոդվածում նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում.ասինքն ,քննություն իրականացնող մարմինը ելնելով 261-րդ հոդ-ի պահանջներից,պարտավոր էր նշել,թե գործը քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի որ կետով է կարճվում ( այդ մասին որևէ նշում չկա):Ավելի ճիշտ կլիներ,եթե գործն ուղարկվեր դատարան և իր վերջին խոսքն ասեր դատարանը:Օսկանյանի նկատմամբ հարուցված գործի կարճումը դեռ չի նշանակում որ նա ,,հրեշտակ է,,:Դա զգուշացում է նրան,որ ցանկացած պահին գործի վարույթը կարող է վերսկսվել ,,նոր երևան եկած հանգամանքների,, պարագայում(քր.դատ.օր.21 հոդ.5 կետ ):Իսկ այդ հանգամանքները կարող են երևան գալ ցանկացած պարագայում :

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031