Չնայած Կրասնոդարի «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հայտարարել էր, թե Օզբիլիսի՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ, սակայն Chempionat.com-ը, վկայակոչելով Спорт-экспресс-ին, գրում է, որ աղբյուրը ոչ միայն հաստատում է այդ լուրը, այլեւ նշում, որ մոսկվացիները բանակցում են «Կուբանի» եւ ֆուտբոլիստի հետ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը արդեն այսօր կարող է պայմանագիր ստորագրել «Սպարտակի» հետ: Գործարքի թրանսֆերը գնահատվում է 6 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ