Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիտամին» ակումբի Արմուշ. «Գազը թանկացավ, ձեններս կտրեցինք, լույսը թանկացավ, հացը թանկացավ՝ ձեն չհանեցինք»

Հուլիս 25,2013 10:29

Հատված քաղաքացիական նախաձեռնության ակտիվ մասնակից «Վիտամին» ակումբի Արմուշի հետ հարցազրույցից:

– Տեսակետ կա, որ քաղաքական կուսակցություններն այլեւս սպառել են իրենց, այդ պատճառով էլ պայքարի առաջամարտիկներ են դարձել շարքային քաղաքացիները։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, իսկ գուցե հենց այդ

ըմբռնումով որոշեցիք պայքարի դուրս գալ։

– Գիտեք, ես «Ֆեյսբուքում» արդեն գրել եմ եւ հիմա էլ պիտի ասեմ, որ ժողովուրդն է ազգի զգեստը։ Ասելիքս այն է, որ ժողովուրդն է որոշում իր երկրի ճակատագիրը, ոչ թե կառավարությունը կամ քաղաքական ուժերը։ Ի վերջո, ժողովուրդն է ազգը պահողը, այն ներկայացնողը, ու հենց ժողովուրդն է գնում պատերազմ։

Ես ինքս պատերազմի մասնակից չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ, վեց ամիս հետո նոր խաղաղության պայմանագիրը կնքվել է, ես Ղարաբաղում եմ եղել, ծառայել եմ, այսինքն` ես իմ հայրենական պարտքը տվել եմ, ծառայել եմ ազգիս համար եւ մինչեւ օրս ծառայում եմ հանրությանը եւ ուրախացնում եմ ընտանիքներին։ Բայց մի քիչ էլ պիտի ժողովրդին հաշվի առնեն։

Ինչ վերաբերում է կուսակցությունների սպառվածությանը, ասեմ, որ ես շատ խորացած չեմ քաղաքականության մեջ, ես ինքս անկուսակցական եմ, ճիշտ է՝ ես իմ գործի բերումով դարձել եմ հանրային մարդ, բայց ես ինքս շարքային քաղաքացի եմ, ես էլ իմ կողմից եմ ուզում նպաստել, որ իմ երկրի, ժողովրդի համար նորմալ երկիր լինի, որ այսպիսի թանկացումներ չլինեն։ Փոքր երկիր ենք, քիչ ենք, բայց տեսեք, թե ինչքան են արտագաղթում։

Ես հնարավորություն ունեմ այլ երկրում ապրելու, բայց չեմ գնում, լավատես եմ, որ երկրի վիճակը կլավանա։ Բայց վիճակը գնալով վատանում է, դուք առավոտ շուտ Զաքյան փողոց դուրս եկեք, տեսեք Կրասնոդարի, Ռոստովի ավտոբուսներն ինչքան մարդ են տեղափոխում։ Բա հետո՞, բա հետո, Աստված չանի՝ պատերազմ սկսվի, ո՞վ է պաշտպանելու մեր երկիրը։

Փաստորեն, Դուք ընդվզում եք իշխանության որոշումների դեմ, փորձում ազդել քաղաքական որոշումների վրա, հնարավո՞ր է հաջողության դեպքում քաղաքացիական շարժումը վերածեք քաղաքականի եւ հետո որեւէ կառույցով պայքարեք իշխանության դեմ՝ լինի դա կուսակցություն կամ այլ

կառույց։

– Մենք չենք մտածում այդ մասին, բայց կարող եմ ասել, որ միշտ կլինենք քաղաքացիական պայքարում։

Արդեն որոշ շրջանակներ կասկածի տակ են դրել ուղեվարձի դեմ սկսված շարժումը հենց այն պատճառով, որ Ձեր պես մարդիկ են ներգրավվել, ովքեր ապահովված են եւ երբեւէ իշխանությունների դեմ դուրս չեն եկել։

– Այդ քննադատությունները հիմնականում նրա մասին են, որ մենք առիթը բաց չենք թողնում մեր փիառով զբաղվելու, բայց մենք մեր փիառը վաղուց ենք արել։ Մենք ուղղակի ուզում ենք ասել, որ մենք էլ ենք մարդ, շարքային քաղաքացի, մենք էլ ենք մտածում, որ ինչի պիտի 50 տոկոսով տրանսպորտը թանկանա։ Գազը թանկացավ, ձեններս կտրեցինք, լույսը թանկացավ, հացը թանկացավ՝ ձեն չհանեցինք, մինչեւ ո՞ւր, մինչեւ էնքան, որ բոլորս գնա՞նք երկրից:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031