Գյումրեցիները երկու անգամ ոչ-ոքի խաղացին, սակայն հաջորդ փուլ անցավ «Պարտիզանը»:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» երեկ ուշ երեկոյան Բելգրադի «Պարտիզան» ստադիոնում Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում 0:0 խաղաց համանուն թիմի հետ, սակայն երկու հանդիպումների ընդհանուր հաշվով հաջորդ փուլ անցան սերբերը: Թիմերի հայաստանյան դիմակայությունում նույնպես ոչ-ոքի էր գրանցվել՝ 1:1, սակայն շնորհիվ մրցակցի խաղադաշտում խփած գոլի, պայքարում մնաց «Պարտիզանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ